Tag: Արտագաղթի

31 Հունվարի, 2021
Avoiding the Empty Nest: Armenia’s Demographic Security

Խուսափել դատարկ բնից. Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Վերջին 30 տարիներին Հայաստանը զգալի ժողովրդագրական անկում է ապրել: Սահմանափակ հայրենադարձության պայմաններում մեծ արտագաղթը և բարձր մահացության համեմատ ցածր ծնելիությունը եղել են այդ անկման հիմնական պատճառները: Անկումն ազդել է երկրի ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Քիչ մարդ նշանակում է քիչ աշխատուժ և քիչ զորակոչիկներ։ Բարձր հմտություններ ունեցողների  արտագաղթը (ուղեղների արտահոսք), իր հերթին, բացասաբար է անդրադառնում կրթության և երկրի ընդհանուր զարգացման վրա։ read in English Avoiding the Empty Nest: Armenia’s Demographic Security 2020 թվականի Արցախյան պատերազմը հազարավոր հայ տղամարդկանց կյանքեր խլեց։ Հունվարի 21-ին առողջապահության նախարարը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3.450 մարմին։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից ավելի քան երկու ամիս անց զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Դեկտեմբերի կեսերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշել էր, որ կա 2.900 հաստատված մահ, 1.600 անհայտ կորած և 2.000-3.000 հաշմանդամ զինվոր: Համեմատության համար նշենք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է շուրջ 6.000 մարդ, որից 2.500-ը ամենից մահաբեր տարում՝ 1992-ին։ Պատերազմի զոհերից բացի, 2020 թվականին COVID-19 համաճարակը 2.828 կյանք խլեց: Այսպիսով, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988 թվականից ի վեր մահացության ամենաբարձր ցուցանիշը։ 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ էր գնացել շուրջ 38.000 մարդ: 44 օր տևած պատերազմը մարդկային մեծ կորուստներ հասցրեց Արցախին և Հայաստանին: Զոհված զինծառայողների զգալի մի մասը ծնվել էր 21-րդ դարի առաջին երկու տարում՝ 2001 և 2002 թվականներին: Սա էական ազդեցություն կունենա Հայաստանի առաջիկա տասնամյակների ժողովրդագրության վրա։ Հազարավոր երիտասարդ տղամարդկանց կորուստը երկարաժամկետ կտրվածքում ավելի քիչ երեխաների ծնունդի է հանգեցնելու։ 2001 և 2002 թվականներին ծնելիության մակարդակն արձանագրել էր նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների ամենացածր ցուցանիշը: Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը համոզված է, որ պատերազմը սանձազերծելիս