Ձայնագիր. Դաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլի՝ դաշտանադադարի մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլի՝ դաշտանադադարի մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Հայաստանում պարբերաբար անցկացվող պահեստազորայինների վարժական հավաքների մասին հոդվածի ՁայնաԳիրը։
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Աշխատավայրերում դժբախտ պատահարները, առողջության և անվտանգության նորմերի պահպանման ու վերահսկողության խնդիրները դիտարկող հոդվածի ՁայնաԳիրը։
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Հայկական դրամի արժևորման ու դրա հետևանքով ստեղծված խնդիրներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող փոքր հյուրատների պոտենցիալը ներկայացնող հոդվածի ՁայնաԳիրը։
Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
EVN Report-ը վերսկսում է հոդվածների ձայնային տարբերակների հրապարակումը։ Ներկայացնում ենք 2022 թվականի փետրվարի 28-ին EVN Report կայքի «Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Տեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից» հոդվածը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:
Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:
Մեկ տարուց ավելի աշխարհը պանդեմիայի մեջ պահող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են՝ սպասումով, որ այսպիսով վիրուսին հնարավոր կլինի սանձել։ Հայաստանը ևս փորձում է անմասն չմնալ գործընթացից ու աշխատում պատվաստանյութով գոնե ամենախոցելի խմբերին ապահովելու ուղղությամբ։
Զինվորի տուն՝ այսպես են անվանում շուրջ երեք տարի առաջ ստեղծված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որն այս ընթացքում հարյուրավոր զինհաշմանդամների հույսի տունն է դարձել՝ ապաքինման ճանապարհին։
Կորստի և անորոշության արանքում Արցախահայությունը շարունակում է ապրել հետցնցումներով՝ փորձելով վերականգնել երբեմնի բնականոն կյանքը։ Լրագրող Գոհար Աբրահամյանը պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տուժած Արցախցիների, նրանց կիսատ թողած նպատակների, նախաձեռնությունների և կորստի մասին։
COVID-19-ը շարունակում է տարածվել Հայաստանով մեկ՝ հետևում թողնելով ֆիզիկական և հուզական սպիներ: Գոհար Աբրահամյանը հավաքագրել է վարակի հետ կյանքի և մահվան կռիվ տված, վերակենդանացման բաժանմունքից տուն և նոր կյանք վերադարձածների փորձառությունները:
Տեսնելով հարևան մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում հանքարդյունաբերության ծանր ժառանգությունը, վայոցձորցիները վճռական են տրամադրվել՝ սոված կմնան, բայց հանքի՝ իրենց ու սերնդների առողջության հաշվին չեն ապրի։
Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի: Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է՝ 2014-ին կազմելով 14,9 տոկոս: ԱՀԿ-ի չափանիշներով այս ցուցանիշը մոտ է ճգնաժամային մակարդակի եւ խոսում է այն մասին, որ երկրում կա լուրջ խնդիր:
Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ