Ձայնագիր․ Մեր տանն ենք, բայց մեր տանը չենք
Արցախից բռնի տեղահանված ու Եղվարդում ապաստանած խնամի ընտանիքների պատմությանը, նրանց սոցիալական դժվարություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Արցախից բռնի տեղահանված ու Եղվարդում ապաստանած խնամի ընտանիքների պատմությանը, նրանց սոցիալական դժվարություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Բոլոր տեղահանված արցախցիների նման, խնամիներ երկու Գայանեների ընտանիքները նույնպես սեպտեմբերին են եկել Հայաստան, բոլորի նման գրանցվել և հայտնվել են Եղվարդում: Բոլոր տեղահանվածների պես նրանք էլ նույն սոցիալական դժվարություններին են առերեսվում, որոնք պարզաբանում է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։ read in English A Defining Moment for the Armenian Diaspora? Some Preliminary Reflections Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել: Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ