Tag: ժողովրդավարությունը

16 Օգոստոսի, 2021

Քաղաքացիական հասարակությունը՝ մարդու իրավունքների պաշտպան

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: 2018 թվականին, հայաստանյան  քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունից հետո հաճախ հնչեցվող հարցերից մեկը դա քաղաքացիական հասարակության դերի մասին հարցադրումն էր, թե ինչ ազդեցություն ունեցան քաղաքացիական շարժումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներն ու խմբերը քաղաքական այդ գործընթացի հասունացման ու իրագործման վրա և ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը՝  նոր իրավիճակում։ Շատերը գտնում էին, որ քաղաքացիական հասարակությունը պետք է փոխի իր մոտեցումները, գործելաոճն ու լեզուն, քանի որ 2018 թվականին բոլորովին այլ իրավիճակ է, նոր մարդիկ են ստանձնել կառավարման ղեկը, որոնց մեջ կան ակտիվիստներ, հանրային գործիչներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել սոցիալական շարժումներին ու կգործեն նոր արժեքներով և նոր մեթոդներով։ Հնչում էին կարծիքներ, որ նոր ձևավորված կառավարությանը պետք է նվազ քննադատաբար վերաբերվել, նրանք անփորձ են, կսովորեն, ժամանակ է պետք, ուստի, քաղաքացիական հասարակությունը պետք է որոշակի դադար տա և ընձեռի այդ հնարավորությունը։  Կային նաև տեսակետներ, որ քաղաքացիական ինստիտուտները պետք է շարունակեն իրենց հանրային վերահսկողության և հաշվետվողականության հետևողականության գործառույթը, հակառակ դեպքում անփորձները կհայտնվեն «ջերմոցային» պայմաններում և տոտալ անպատասխանատվության տիրույթում։ Իհարկե, կան նաև քաղաքացիական հասարակությունը թիրախավորող, դավադրապաշտապաշտական առասպելներ հյուսող և հանրային վախերի ու նախապաշարմունքների վրա ազդեցություն թողնող խմբեր, սակայն նրանք առաջնորդվում են հակաժողովրդավարական, մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներիը մերժող, տոտալիտար համակարգերին հատուկ մոտեցումներով, ուստի, այս հոդվածի համատեքստում այդ խմբերի կողմից հնչեցվող ապակողմնորոշող մոտեցումները վերլուծության ենթակա չեն, և որևէ կերպ չեն կարող համարվել գիտելիքահենք մոտեցում՝ քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը վերլուծելու տեսանկյունից։ Այս կարծիքների և տեսակետների առաջացման պատճառն այն է, որ իրականում չի գիտակցվել, թե ինչպիսի դերակատարում ունի քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական պետության կայացման գործում և ինչ

28 Հունիսի, 2021

Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: «Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված  խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։ Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։ Հայաստանում ևս քաղաքական անցուդարձին հետևելիս տեսնում ենք, որ քաղաքական ուժերը խոսում են մարդկանց սոցիալական բարեկեցության մասին՝ հետևում թողնելով քաղաքացիական, քաղաքական և մյուս իրավունքների պաշտպանվածության կարևորությունը։ Եվ մարդիկ էլ բողոքի են դուրս գալիս սոցիալական խնդիրների դեպքում, նախընտրական քարոզարաշավի ընթացքում գրեթե հարցեր չեն հնչում՝ խոսքի ազատության իրավունքի, թափանցիկ և հաշվետու կառավարման և այլնի վերաբերյալ։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանված լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն խնդրել քաղաքական իշխանությանը այս կամ այն բանն անել, այլև ուղղակիորեն մասնակից լինել նրանց որոշումների ընդունման գործընթացին ու ազդել այդ որոշումների վրա։   Մարդը բարձրագույն արժեք է Մարդու իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները այն սահմանված ստանդարտներ են, որոնք կարգավորում են մարդու և պետության հարաբերությունները։ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները մարդու իրավունքները ճանաչում են որպես բարձրագույն արժեք: Սահմանադրության մի ամբողջ գլուխ նվիրված է հենց մարդու իրավունքներին, իսկ առանձին իրավունքների տեսակների վերաբերյալ կան օրենքներ, որոնցով էլ կարգավորում են իրավունքի իրացումը, սահմանափակումները, պաշտպանության ընթացակարգերը։ Օրինակ, ընտրական, աշխատանքային օրենսգրքերը,  «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքները և այլն։ Պետությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել բարձրագույն արժեք հռչակած մարդու իրավունքները․ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: