Tag: հայաստանցիների

7 Հունիսի, 2021

Կուսակցական ձախողումները քաղաքականության բեմում

Հայաստանում 100-րդ կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց 2021 թ. մայիսի 24-ին, տարեսկզբից կուսակցությունների երեսունմեկ հիմնադիր համագումարի հայտարարություն է հրապարակվել. նման վիճակագրություն չի արձանագրվել անկախացումից ի վեր (իսկ տարին դեռ չի էլ կիսվել): Քանակն ինքնին խնդրահարույց է։ Գրանցված կուսակցությունների մեծ մասն ընդհանրապես գործունեություն չի ծավալում. նրանք թեկնածուներ չեն առաջադրում, գումար չեն ծախսում, անգամ համացանցում ներկայացված են։ Դրանցից շատերը մի քանի տասնյակ անդամ էլ չեն ունենա: Ամեն դեպքում, նորեկներին պետք չէ նույնքան խիստ դատել։ Իրականում, քաղաքական ներգրավվածության խանդավառ այս ալիքը ավելի քան ողջունելի զարգացում է: read in English A Wave of New Political Parties Crashes Onto the Scene Ավագ սերնդի ներկայացուցիչների համար հատկապես՝ «քաղաքական կուսակցություն» կապակցության մեջ կուսակցություն բառը խորքային խարան ունի։ Նրանք դեռ հիշում են ժամանակները, երբ միակ «կուսակցությունը» ԽՄԿԿ-ն էր, որին անդամագրվելն ավելի շատ կուսակցական ղեկավարների բարեհաճությունը շահելու նպատակով հավատարմության ցուցադրում էր, քան շարքային մակարդակում փոփոխություններ բերելու ցանկություն։ Անկախությունից հետո անգամ, այն հանգամանքը, որ կուսակցությունների մեծ մասը լիովին վերահսկվում է մեկ անձի կողմից, խորացնում է կաշկանդող հիերարխիայի արմատավորված կարծրատիպը։ Պատկերը հիմա էլ է նույնը, թեև այն սկսել է ճաքեր տալ՝ անկախության սերնդի՝ 30-ի շեմը հատելուն զուգընթաց: Մի խոսքով, կուսակցություններից շատերը շարունակում են մնալ մեկ անձի նախագիծ։ Այդպիսին են նաև Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը: Սակայն այն, ինչն այս երկուսին իրենց ստեղծման առաջին իսկ տարիներից առանձնացնում է մյուսներից, թափանցիկության նոր մակարդակն է, ընդհանուր իդեալների շեշտադրումը և տեղական ինքնակառավարման ընտրություններում թեկնածուներ առաջադրելու պատրաստակամությունը: Կուսակցություն ստեղծելը ծանր աշխատանք է: Այն ժամանակատար է, մեծ գումարներ է պահանջում ու ամենակարևորը՝ շատ մարդ: Անհրաժեշտ փորձառություն ձեռք բերելու համար գուցե մի շարք ձախողումների միջով ստիպված