Tag: Հայաստան Հանրային Առողջապահություն

29 Նոյեմբերի, 2021
Armenia’s Basic Benefits Package and Universal Health Insurance Systems

Առողջապահություն․ պետպատվերի և համապարփակ ապահովագրության համակարգեր

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Read in English Armenia’s Basic Benefits Package and Universal Health Insurance Systems Հայաստանում առողջության պահպանումը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է։ Մասնավորապես, 85-րդ հոդվածում նշվում է․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը»։ ՀՀ կառավարության  2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշման համաձայն՝  այս իրավունքի իրացումը Հայաստանում իրականացվում է երեք տարբերակով՝ -անվճար, երբ ծառայությունների վճարը հատկացվում է պետության կողմից, -արտոնյալ պայմաններով, երբ պետությունը հատկացնում է ծառայության վճարի մի մասը, իսկ մյուս մասի համավճարողը քաղաքացին է, -վճարովի, երբ ծառայության ամբողջ արժեքը վճարում է քաղաքացին։ Թեև անվճար ու արտոնյալ պայմաններով բուժծառայությունների առկայությանը, առողջապահական համակարգի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը քաղաքացիների վճարումներն են՝ 85,5 տոկոս։ Այս մասին է վկայում ՀՀ առողջապահության ազգային հաշիվների 2018-ի զեկույցը։ Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստացող թե՛ անձանց, թե՛ տրամադրվող ծառայությունների թիվն ընդլայնվեց 2019-ին՝ կառավարության վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ անելու միջոցով։ Իսկ արդեն 2020-ի հունվարին առողջապահության նախարար (այժմ նախկին) Արսեն Թորոսյանը հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սոցիալապես անապահով ու առանձին խմբերի անձանց համար անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարք բուժծառայություններ: Նա օրինակներ էր բերել, որ պետպատվերի շրջանակում են իրականցվում արդեն չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժումը, գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժումը, ընդլայնվել են սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները, մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ամբողջությամբ իրականցվում է անվճար և այլն։ Իսկ ահա այս տարվա սեպտեմբերին լրատվամիջոցները սկսեցին ահազանգել այն մասին, որ շուրջ 1.3 միլիոն մարդ, ովքեր բուժօգնություն պիտի ստանան  պետպատվերով, կանգնել են խնդրի առաջ․ սպառվել են պետպատվերով ծառայությունների

28 Նոյեմբերի, 2021

Կանխարգելել հիվանդությունն ու փրկել կյանքեր

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Read in English An Ounce of Prevention Is Worth a Pound of Cure Բնակչության առողջական հիմնական ցուցանիշների բարելավման, հիվանդությունների կանխարգելման, արդեն իսկ հիվանդ մարդկանց շրջանում հիվանդություններից առաջացած բարդությունների կանխման նպատակով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 85-ը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» դեռևս 1996 թվականին ընդունված օրենքի առաջին հոդվածում էլ նշվում է․ «Բժշկական օգնություն և սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում»: Հիվանդությունների կանխարգելման երեք մակարդակներ են առանձնացվում․ առաջնային կանխարգելում` դեռևս մինչև հիվանդության զարգացումը՝ ռիսկի գործոնների ազդեցության վերացմանը կամ նվազեցմանը միտված իրազեկման արշավներ (oրինակ՝ հանրային առողջապահական կրթման աշխատանքները, միջավայրի սանիտարական հսկողության աշխատանքները, անհատի համար` ծխելը դադարեցնելու խորհրդատվությունը, իմունիզացիան, ընտանիքի պլանավորման խորհրդատվությունը), երկրորդային կանխարգելում` հիվանդության հայտնաբերում վաղ կամ թաքնված շրջանում (օրինակ՝ սքրինինգների միջոցով, մարդու պապիլոմավիրուսի (ՊԱՊ) թեստի միջոցով արգանդի վզիկի նախաչարորակ և չարորակ ընթացքների վաղ հայտնաբերումը և բուժումը), երրորդային կանխարգելում` առկա հիվանդության բարդությունների կանխարգելում (օրինակ` շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտնաթաթերի զննումը կամ խնամքի խորհրդատվությունը, զարկերակային գերճնշմամբ հիվանդների մոտ ինսուլտի կանխարգելման խորհրդատվությունը)։ Կանխարգելվող հիվանդություններն էլ բաժանվում են վարակիչ ու ոչ վարակիչի․ Վարակիչ հիվանդությունների կանխարգման լավագույն միջոցն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում են պատվաստումները, ինչի շնորհիվ  նախկինում եղած վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության և հաշմանդամության դեպքերը կտրուկ նվազել են։ Մասնավորապես, Հայաստանում 1995 թվականից չի արձանագրվում պոլիոմիելիտի դեպք, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2000 թվականից`