Tag: պարեն

29 Հունվարի, 2021
Հայաստանի բնապահպանական անվտանգությունը

Հայաստանի պարենային անվտանգությունը

Ի՞նչ է պարենային անվտանգությունը Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից և կարող է մեծապես տուժել, եթե հետևողական քայլեր չձեռնարկի երկրի պարենային անվտանգության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: read in English Armenia’s Food Security Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաշխարհային պարենային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարենային անվտանգությունը սահմանում է հետևյալ կերպ. «Բոլոր մարդիկ մշտապես ապահովված են բավարար, անվտանգ ու սննդարար պարենի ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հասանելիությամբ, որը բավարարում է նրանց սննդային նախապատվություններն ու անհրաժեշտ սննդակարգը՝ ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։ «Պարենային անվտանգություն» եզրույթն առաջին անգամ շրջանառվել է 1974 թվականին, Պարենի համաշխարհային համաժողովի ընթացքում. ընկալման առանցքում սննդի առկայությունն ու գների կայունությունն էր։ Հաջորդող տասնամյակներին հասկացությունը զարգացում է ապրում ու փոխվում՝ արձագանքելով փոփոխվող աշխարհակարգին ու արտացոլելով հասկացության բազմաթիվ շերտերը։ Այսօր արդեն պարենային անվտանգությունն ընդգրկում է չորս հիմնական բաղադրիչ՝ պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում և կայունություն։ Ինքնաբավությունը երկրի պարենային անվտանգության մակարդակը գնահատող կարևոր ցուցանիշներից է։ Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին «առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների» (ապրանքներ, որոնք սպառողները ամենայն հավանականությամբ կգնեն անկախ եկամտի մակարդակից) ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմել է 52,5%։ Ինքնաբավության մակարդակը բարձր է եղել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսին է ձուկը (128,3%), բանջարեղենը (101,5%), միրգը և հատապտուղը (100,5%), ձուն (99,9%), կարտոֆիլը (99,2%)։ Մի շարք ապրանքների գծով Հայաստանը մասամբ է ինքնաբավ, ինչը նշանակում է, որ տեղական արտադրանքը ծածկում է ներքին պահանջարկի մի մասը միայն, ինչպես օրինակ տավարի միսը (95,9%), կաթը (86,2%), խոզի միսը (74.1%)։ Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային մյուս