Tag: քրիստոնեությունը

21 Փետրվարի, 2021

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար: Հայաստանը III դ. վերջին և IV դ. սկզբին կռվախնձոր էր Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև: Այդ պայմաններում միայն կենսունակ էլիտան կարող էր ճիշտ գնահատել մարտահրավերներն ու վերափոխել դրանք խթանի՝ առաջարկելով յուրօրինակ ու ստեղծարար լուծումներ : Հակառակ պարագայում հայկական պետությունը դատապարտվելու էր ձախողման, կորցնելու էր մշակութային դիմագիծը և ընդմիշտ հեռանալու պատմության թատերաբեմից։ read in English Conversion to Christianity and the Creation of the Armenian Alphabet Challenges That Became A Catalyst Անկախության տևական կորստից հետո, ռազմաքաղաքական բարդ պայմաններում III դ. վերջին Մեծ Հայքում գահը կրկին անցնում է հայ Արշակունիների թագավորական դինաստիայի ներկայացուցիչ Տրդատ III-ին (287/297-330 թթ.): Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը երկար ժամանակ ապրել ու կրթվել էր հռոմեական միջավայրում և մոտիկից էր ծանոթ հելլենիստական մշակույթին. «Արդ, Տրդատը գնաց Լիկիանես անունով մի կոմսի մոտ դաստիարակություն և ուսում ստացավ» : Տրդատի առջև ծառացել էին բազում խնդիրներ, որոնք ընդգրկում էին տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտները: Շուրջ քառորդ դար Հայաստանը զրկված էր եղել անկախությունից, այստեղ իշխել էին սասանյան դրածոները: Վերջիններս ամեն կերպ փորձել էին երկիրը ներառել համաիրանական միջավայրում։ 270-ական թվականներին Սասանյան Իրանում վճռորոշ էր մոգ Կարտիրի դերը, որը հպատակ տարածքներում խնդիրները հարթելու ամենակարճ ճանապարհը զրադաշտականության ամրապնդումն էր համարում : Այս քաղաքականության հետևանքով հեթանոսական տաճարներում ավերվել էին հայոց նախնիների և աստվածների արձանները, փոխարենը վառվել էր զրադաշտականության կրակը: Սակայն Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու սասանյան ծրագրերը ձախողվեցին, և հայ-հռոմեական զորքերը կարողացան պարտության մատնել ու Մեծ