Tag: կինո

22 Փետրվարի, 2024
Two Films From One Fountain

Երկու կինո՝ մեկ աղբյուրից

Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։

1 Փետրվարի, 2024

Կինո՝ անկախ ամեն ինչից. հետահայաց դիտարկումներ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023-ը նշանակալի էր միջազգային կինոոլորտի համար տարբեր առումներով. հոլիվուդյան դերասանների և գրողների աննախադեպ գործադուլներ, կաթվածահար կինոարտադրություն, արհեստական բանականության ահագնացող սպառնալիքներ, անորոշության մթնոլորտ կինոփառատոններում և միաժամանակ՝ նոր տոմսարկղային ռեկորդներ, ստեղծագործական լրջագույն ձեռքբերումներ ու հիմնային բարեփոխումների ակնկալիքներ։ Հաստատված արժեքների և նորարարությունների անհրաժեշտության արանքում կինոյի աղոտ ու անկանխատեսելիորեն փոփոխվող հեռանկարներն են, որոնց մասին զրուցում ենք կինոքննադատ Սոնա Կարապողոսյանի հետ։

14 Նոյեմբերի, 2023

Ձայնագիր. Օտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում. Արարատից առաջ, Օրացույցից անդին

Ի՞նչ է նշանակում լինել էմիգրանտ: Արդյո՞ք երկրորդ կամ երրորդ սերնդի գաղթականը դեռևս օտար է, Ատոմ Էգոյանի ֆիլմերին կինոքննադատ Ալեքսանդր Մելյանի անդրադարձի ՁայնաԳիրը։

27 Հուլիսի, 2023

Կաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը

Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր, բայց ակնհայտ է, որ փառատոնը վարում է «բաց» քաղաքականություն և հետաքրքրված է ներկայացնել ֆիլմեր բոլոր տարածաշրջաններից: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։

7 Ապրիլի, 2023

Ո՞վ է խոսում ու ի՞նչ է խոսվում հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրների շուրջ

Մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։

22 Դեկտեմբերի, 2021
Ani Poghosyan

Հակառակ գրաքննության

Եթե Սովետական Հայատանում ֆիլմերի թեմաները համաձայնեցվում էին պետության քիմքին, ապա Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի օրենքով գրաքննությունն արգելվում է։ Արդյո՞ք օրենքն աշխատում է, թե՞ գրաքննությունը շարունակում է մնալ անհարմար թեմաների ծածկոց։

2 Սեպտեմբերի, 2021
The Cinema Screen: A Political Battlefield

Կինոէկրանը քաղաքական ռազմադաշտ

Կինեմատոգրաֆի քարոզչական ներուժը քաղաքական գործիչներից շատերն են փորձել օգտագործել։ Բայց կինոլեզվի զարգացմանը զուգահեռ սկսեց նաև հակառակ գործընթացը՝ ռեժիսորները մի շարք արտահայտչամիջոցներ էին օգտագործում իշխանություններին քննադատելու, հակադրվելու համար։ Թվում էր, թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ժամանակակից հայ կինոն պետք է ողողվեր դրա մասին կամ դրա դեմ ֆիլմերով։ Սակայն օրինակները սակավ են: