Tag: Հայեր

4 Մարտի, 2024
Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։

4 Մարտի, 2024

ՁայնաՊատում. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մասին քննարկումներ են ծավալվում մինչև այսօր։ Այդ ժամանակաշրջանի ընդհանրական պարունակին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

25 Դեկտեմբերի, 2023

ՁայնաՊատում. Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Ինչպե՞ս Կարթագենի առաջնորդ Հաննիբալը հայտնվեց Հայաստանում ու ինչպիսի դեր ունեցավ Հայաստանի հետագա զարգացման վրա, ի՞նչ պայմաններում գահ բարձրացավ Արտաշես Մեծն ու հեղափոխական ինչ բարեշրջումներ կատարեց, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

25 Դեկտեմբերի, 2023
Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։

10 Նոյեմբերի, 2023
Առանց Արցախ. լայն բացված աչքերով ու հույսին հրաժեշտ տված

Առանց Արցախ. լայն բացված աչքերով ու հույսին հրաժեշտ տված

2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան, հիմնականում՝ դեպի անհայտություն։ Թամարա Գրիգորյանը կիսվում է բռնի տեղահանության իր պատմությամբ։

1 Մայիսի, 2021

Լրտեսաորս․ աղմուկ և իրական քրեական գործեր

Պետական դավաճանությունը շատ ծանր հոդված է։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։

20 Օգոստոսի, 2020
Փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարացույցը

Փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարացույցը

Հայրենիք-սփյուռք հարաբերությունների պետականակենտրոն զարգացումը թույլ է տալիս լուծել երկու խոշոր խնդիր, որոնք բնորոշ են նաև Հայաստանի և սփյուռքահայ համայնքների հարաբերություններին: Առաջին խնդիրը կառուցվածքային, ինստիտուցիոնալ և պետականակենտրոն է: Երկրորդը գաղափարական է ու անդրազգային, և պահանջում է հայկական պետության ակտիվ միջամտությունը։