Tag: Արիոս

26 Փետրվարի, 2024

ՁայնաՊատում. Պետական կրոն և սպանված հայրապետեր

IV դարի Հայաստանում որոշ պահերի այնքան սրվեցին պետության ու եկեղեցու միջև հակասությունները, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում սպանվեց երեք քահանայապետ, իսկ չորրորդի մահվան հանգամանքները կասկածելի են։ Այս շրջանին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

26 Փետրվարի, 2024
Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։