Tag: Arshaluys Barseghyan

29 Հուլիսի, 2021
Irrigating Efficiently

Ինչպես է ոռոգվում Հայաստանը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ջրառատ Հայաստանում ամառվա տապին սրվում է ոռոգման խնդիրը։ Կլիման չոր է, բույսը՝ ծարավ։ Պատահում են նաև երաշտի տարիներ։ Ճահճացման ռիսկեր ունի Սևանը, որից ժամանակ առ ժամանակ ոռոգման նպատակով ջրառ է կատարվում։   Ջուրը կտրում են, բերքի կորուստը չեն հաշվում Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության մեջ բավական լուրջ է ոռոգման և ոռոգման համակարգերի խնդիրը, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսը. բերքը չորանում է, որակապես տուժում։ Ոռոգման ջրի սակավությունից տարբեր տարիներին բողոքել են Հայաստանի տարբեր մարզերի տնտեսությունները։ Վերջին նման դեպքը այս տարվա հունիսին էր։ Օրեր շարունակ ոռոգման ջուր չունեին Արմավիրի մարզի տասնյակից ավելի համայնքի բնակիչներ։ Նրանք փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։ Պատճառը վթարն էր Մալաթիա համայնքում. փլուզվել էր ստորին Հրազդանի ջրանցքը։ «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը գյուղացիների հետ զրույցում ասում էր, որ ջրանցքների կեսից ավելին 50-60 տարվա վաղեմություն ունի, ամեն վայրկյան վթարի ռիսկ կա։ Ինչ վերաբերում է բերքին, ապա ըստ Սարգսյանի, եթե ուսումնասիրությունից հետո պարզվի, որ այն վնասվել է ջուր չլինելու հետևանքով, կփորձեն լուծում գտնել։ Թե տարեկան որքան բերք է վնասվում սակավաջրության պատճառով՝ պարզ չէ։ Էկոնոմիկայի նախարարությունում նշեցին, որ գերատեսչությունը նման հաշվարկներ չունի։   Ի՞նչ ջրային ռեսուրսներ ունի Հայաստանը, ռեսուրսները՝ ի՞նչ խնդիրներ Հայաստանի օգտագործելի ջրային ռեսուրսները մի քանիսն են՝ ՀՀ տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները։ Անդրսահմանային խոշոր գետերն են Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Աղստևը, Արփան, Որոտանը, Ողջին։ Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերը ներառում են երկու տասնյակից ավելի ջրամբարներ, Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը՝ Արփա-Սևան և Որոտան-Արփա թունելներով, Կեչուտի ջրամբարը և Էլեգիսի հիդրոհանգույցը։ Սակավաջրություն առկա է Հայաստանի կենտրոնական և

25 Սեպտեմբերի, 2020
Exotic Tavush, Where They Raise Black Angus, Grow Olives and Make Drinks From Honey

Էկզոտիկ Տավուշ․ սև անգուս, ձիթապտուղ ու մեղրածոր խմիչքներ

Հայաստանյան մարզերի շարքում Տավուշը կարծես թե ընտրել է սոցիալական ձեռներեցության ու նորարարությունների հանգույցի վերածվելու ուղին։ Սա պատմություն է տավուշյան անտառների բարիքներն ու մեղրը Վանքի անուշի վերածելու, արևմտահայ բաղադրատոմսերին նոր շունչ հաղորդելու, մոխրացած այգում ձիթապտուղ աճեցնելու, հայրերի ու պապերի ավանդույթով մսամթերք ծխեցնելու ու տավուշցիների համառության մասին։