Tag: Euroterm

29 Նոյեմբերի, 2021
Armenia’s Basic Benefits Package and Universal Health Insurance Systems

Առողջապահություն․ պետպատվերի և համապարփակ ապահովագրության համակարգեր

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Read in English Armenia’s Basic Benefits Package and Universal Health Insurance Systems Հայաստանում առողջության պահպանումը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է։ Մասնավորապես, 85-րդ հոդվածում նշվում է․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը»։ ՀՀ կառավարության  2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշման համաձայն՝  այս իրավունքի իրացումը Հայաստանում իրականացվում է երեք տարբերակով՝ -անվճար, երբ ծառայությունների վճարը հատկացվում է պետության կողմից, -արտոնյալ պայմաններով, երբ պետությունը հատկացնում է ծառայության վճարի մի մասը, իսկ մյուս մասի համավճարողը քաղաքացին է, -վճարովի, երբ ծառայության ամբողջ արժեքը վճարում է քաղաքացին։ Թեև անվճար ու արտոնյալ պայմաններով բուժծառայությունների առկայությանը, առողջապահական համակարգի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը քաղաքացիների վճարումներն են՝ 85,5 տոկոս։ Այս մասին է վկայում ՀՀ առողջապահության ազգային հաշիվների 2018-ի զեկույցը։ Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստացող թե՛ անձանց, թե՛ տրամադրվող ծառայությունների թիվն ընդլայնվեց 2019-ին՝ կառավարության վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ անելու միջոցով։ Իսկ արդեն 2020-ի հունվարին առողջապահության նախարար (այժմ նախկին) Արսեն Թորոսյանը հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սոցիալապես անապահով ու առանձին խմբերի անձանց համար անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարք բուժծառայություններ: Նա օրինակներ էր բերել, որ պետպատվերի շրջանակում են իրականցվում արդեն չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժումը, գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժումը, ընդլայնվել են սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները, մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ամբողջությամբ իրականցվում է անվճար և այլն։ Իսկ ահա այս տարվա սեպտեմբերին լրատվամիջոցները սկսեցին ահազանգել այն մասին, որ շուրջ 1.3 միլիոն մարդ, ովքեր բուժօգնություն պիտի ստանան  պետպատվերով, կանգնել են խնդրի առաջ․ սպառվել են պետպատվերով ծառայությունների