Ձայնագիր. Հայկական անիմացիան՝ կին ռեժիսորների առաջնագիծ
Հայկական անիմացիայում կանանց հիմնային և շարունակական առաքելության մասին ներկայացնող հոդվածի ՁայնաԳիրը։
Հայկական անիմացիայում կանանց հիմնային և շարունակական առաքելության մասին ներկայացնող հոդվածի ՁայնաԳիրը։
Անիմացիոն ժառանգության մեջ կանանց դերի վերանայումը հատկապես կարևոր է թվում վերջին տարիներին, երբ հայկական ժամանակակից անիմացիան սկսում է ակտիվանալ և մեծ հաջողություններ գրանցել միջազգային ասպարեզում՝ հենց կին ստեղծագործողների աշխատանքի շնորհիվ, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2000-ականների կեսերին, երբ անկախ կինոարտադրության պայմաններում ի հայտ եկան հայ կին ռեժիսորների մի ամբողջ սերունդ։ Դրանց թվում է նաև ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանը, որի վերջին լիամետրաժ վավերագրական ֆիլմերը զգալի միջազգային հաջողությունների են հասել և վառ կերպով մարմնավորում են մերօրյա հայկական հեղինակային կինոյի «նոր ալիքի» նկրտումներն ու հեռանկարները։ Թամարայի հետ քննարկել ենք այս շրջադարձը տեղական կինոյի հետագա զարգացման համար, ինչպես նաև դրա մշակութային ներազդեցության հետևանքների կարևորությունը մեր հասարակական կյանքում։
Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2022-ին թողարկված և մինչ օրս էկրաններից չիջնող «Ավրորայի լուսաբացը» լիամետրաժ անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոր ու հավակնոտ նշաձող բարձրացրեց տեղական կինոարտադրության համար՝ իր հիրավի աննախադեպ փառատոնային հաղթարշավով և միջազգային լայն արձագանքներով։ Ռեժիսոր Իննա Սահակյանի նկարահանած այս ֆիլմը կարծես թե վերջապես հանդգնեց ազատագրվել խորհրդահայ «մուլտիպլիկացիայի» ավանդույթների կապանքներից ու դիսնեյիստական նմանակումներից։ Ֆիլմը հուշում է, որ այս ոլորտը չափազանց խոստումնալից է ժամանակակից հայ կինոյի կայացման համար և միգուցե հենց անիմացիայում այն կարող է գտնել մրցունակության իր բանալին։ Թե ինչպե՞ս կարող է իրականանալ (կամ չիրականանալ) այդ հեռանկարը, պատմում է «Ավրորայի» բեմադրող նկարիչ, անիմատոր, «ՕնՕֆ» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Տիգրան Առաքելյանը։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ