Tag: Կիրակոս Գանձակեցի

25 Մարտի, 2024

ՁայնաՊատում. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Անիում, որ ուներ «հազար ու մի եկեղեցիների» քաղաքի հռչակ, X-XI դարերում միայն շուրջ չորս տասնյակ եկեղեցի ու մատուռ են կառուցվել։ Ճիշտ է, դրանց թվում էին փառահեղ տաճարներ, որոնց կառուցումը մեծ ծախսեր է պահանջել: Անիի վերելքի ու անկման ժամանակաշրջանին, ինչպես նաև V-XI դարերի եկեղեցու դեմ ընդվզումներին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

25 Մարտի, 2024
Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:

11 Մարտի, 2024
Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

11 Մարտի, 2024

ՁայնաՊատում. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցական ծեսերն անցկացվում էին ուրիշ լեզուներով՝ շատ հաճախ անհասանելի լինելով հավատացյալներին։ Այս խնդրին ու դրա լուծման ուղուն է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

16 Հոկտեմբերի, 2023
Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ

Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ

XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։