ՁայնաՊատում. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը
Անիում, որ ուներ «հազար ու մի եկեղեցիների» քաղաքի հռչակ, X-XI դարերում միայն շուրջ չորս տասնյակ եկեղեցի ու մատուռ են կառուցվել։ Ճիշտ է, դրանց թվում էին փառահեղ տաճարներ, որոնց կառուցումը մեծ ծախսեր է պահանջել: Անիի վերելքի ու անկման ժամանակաշրջանին, ինչպես նաև V-XI դարերի եկեղեցու դեմ ընդվզումներին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։