Tag: Podcast

20 Հոկտեմբերի, 2022
Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։

22 Ապրիլի, 2022

ՁայնաԳիր. Բրյուսել-Մոսկվա. փակուղի՞, թե՞ մեկնարկ

«Քաղաքականություն» բաժնում հրապարակված՝ Արմինե Մարգարյանի հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Մոսկովյան ու բրյուսելյան հանդիպումների համատեքստում Արմինե Մարգարյանն առանձնացրել է ուշագրավ դրվագները, ներկայացրել դրանց տարբերությունները, ընձեռած հնարավորություններն ու առաջացրած ռիսկերը։

11 Ապրիլի, 2022

Ձայնագիր. Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա

«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Միքայել Յալանուզյանի «Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Միքայել Յալանուզյանը: Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։

16 Փետրվարի, 2022

Կրթություն 42. Երկար զրույց ԿԶՆԱԿ-ի մասին (II)

Կրթություն 42-ի այս թողարկման շրջանակում խոսում ենք Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության, սպասվող ծրագրերի և փոփոխությունների մասին։ Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

22 Հունվարի, 2022

Ապրելու մասին

Ինքնության բացահայտման գործընթացի ժամանակ միաձուլված գալիս են որոշակի հարցեր, ինչ եմ ուզում ես ինքս ինձ և միջավայրի համար, որը որ տուն եմ կոչում, արդյո՞ք ես ճանաչում եմ ինձ և գիտեմ իմ պատմությունը։ «Դրախտի դարպասը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը խոսում է պատերազմից, անհատի որակական և ինքնության հարցերին վերաբերվող խնդիրներից և ապրելու մասին ֆիլմ նկարելու մասին։