Tag: Պրուսիա

25 Հունվարի, 2022

Ռուս-թուրքական պատերազմները

Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, և մինչ օրս երկու կայսրություններն իրենց ուժերը ռազմի դաշտում չափել են 12 անգամ։ Ռուսական կայսրության և Թուրքիայի մրցակցությունը Կովկասում էր և Բալկանյան թերակղզում՝ ուրվագծելով այդ երկրների ռազմատնտեսական շահերը Սև ծովի ավազանում։ Չնայած փոփոխական հաջողություններին՝ այդ պատերազմների ընթացքում Ռուսաստանը կարողացել է Թուրքիային դուրս մղել Սև ծովի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններից, ինչպես նաև Կովկասից։ Մեկնարկելով այս շարքը՝ մենք ցանկանում ենք ներկայացնել 19-20-րդ դարի ռուս-թուրքական այն պատերազմները, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների համար։