Tag: ՈՒսուցիչ

12 Սեպտեմբերի, 2023
Assessing Quality or Posing Challenges for Educators?

Փորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար

Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։

19 Հունվարի, 2022

Կրթություն 42. Ինչպե՞ս են մարդիկ դառնում ուսուցիչ

Երբ մարդիկ խոսում են ուսուցիչների մասին, սովորաբար ունենում են ինչ-որ պատկերացում, թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը, ինչ մարդկային որակներ, ինչպես նաև կարողություններ ու հմտություններ պիտի ունենա։ Կան նաև տարբեր պատկերացումներ ուսուցիչ դառնալու ճանապարհների և մասնագիտացման կարիքի մասին։ Կրթություն 42-ի այս թողարկման շրջանակում խոսում ենք այն մասին, թե ինչպես են մարդիկ դառնում ուսուցիչներ, ինչ բաղադրիչներ ունի ուսուցչի մասնագիտությունն ու ինչ դեր ունի համալսարանական կրթությունն այդ ամենի մեջ։ Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։