Արցախյան երկրորդ պատերազմն ավելի քան կարևորեց անվտանգության ոլորտում բացթողումները վերացնելու հրատապությունը։ EVN Report ամսագրի «Անվտանգություն» խորագրով հունվարյան թողարկման առանցքում Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների լայն սպեկտր է՝ էներգետիկ անվտանգությունից մինչև ֆիզիկական ու պարենային անվտանգություն, և ոչ միայն: Հայաստանն առավելագույնը հինգ տարի ունի՝ մինչև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտը, անվտանգության իր ճարտարապետությունը վերակազմակերպելու համար:
The 2020 Artsakh War highlighted the urgency of addressing security pitfalls. The January 2021 issue of EVN Report's Magazine, entitled "Security," covers a wide spectrum of security concerns facing Armenia, from energy security to physical security to food security and beyond. Armenia has a maximum of five years, the period in which Russian peacekeepers will be deployed in Artsakh, to reconfigure it's security architecture.
Հայաստան ներկրվող էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը պետական նշանակության ռազմավարական խնդիր է: Առաջիկա տասնամյակը հնարավորություն կտա վերանայել ուղղություններն ու հաղթահարել երկրի առաջ ծառացած խոչընդոտները: Իրական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք և նպատակային քայլեր:
Diversifying Armenia’s energy sources is a strategic need of national importance. The coming decade presents an opportunity to turn direction and tackle the considerable obstacles facing the country. Strong political commitments and a focused approach are needed to make real progress.
«Պատերազմի ժամանակ օրենքը լռում է»: Մարկուս Թուլիուս Ցիցերոն
Մարդու իրավունքները պաշտպանելու համար թե' իշխանությունը, թե' քաղաքացիները պետք է գործեն ամեն օր: Ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունը քաջության և դիմացկունության արտահայտում է: Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» թողարկումը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին:
“In times of war, the law falls silent.”
Marcus Tullius Cicero
The imperative to protect human rights must be a daily endeavor for all - for those in positions of power and for ordinary citizens. Protecting human rights must include daily acts of courage and resilience, not only during times of war, but also in peacetime. This month’s issue “Dignity” is dedicated to those rights for all.
Բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այս հոդվածում ներկայացվում և թվարկվում են ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված ամենասարսափելի և դաժան պատերազմական հանցագործությունները:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին միջազգային օրենքների բազմաթիվ համակարգված խախտումներ են կատարել։ Արա Խզմալյանը բացատրում է այն ուղիները, որոնք առկա են Արցախի դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն պահանջելու համար:
Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի անտեսման ծավալներն աննախադեպ էին 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում. սա, սակայն, Բաքվի հակահայ քաղաքականության ավելի քան մեկդարյա պատմության շարունակությունն է:
Although the severity of war crimes committed by Azerbaijan and its disregard for international humanitarian law was unprecedented during the 2020 Artsakh War, it is a continuation of official Baku’s anti-Armenian policy stretching back over a century.
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան անհապաղ լքել իրենց տներն ու տեղափոխվել առավել ապահով բնակավայրեր։
Կրակոցները լսվում էին համարյա ամենուր. Արցախում մնալն այլևս անվտանգ չէր։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես, Տող գյուղի բնակիչ 71-ամյա Ժորա Պողոսյանը կնոջ, երկու տղաների ընտանիքների և մի քանի հարևաններին մեծ մեքենայով անհապաղ տեղափոխեց Հայաստան ետևում թողնելով տունը, հարազատ գյուղը և տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծած մեծ տնտեսությունը։Պողոսյանները կորցրեցին ամեն ինչ։
Մեր ամսագրի երկրորդ թողարկման փոդքասթը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին: Նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնության արդյունքում Հադրութի շրջանի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այդ թվում նաև Տող գյուղը։ Փոդքասթում Պողոսյանները խոսում են հարազատ Տող գյուղի ակտիվ առօրյայի, սովետական միության տարիներին հայերի և ադրբեջանցիների համակեցության, Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության, Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների, ինչպես նաև հայրենի հող վերադառնալու ցանկության և անորոշ թվացող ապագայի մասին։
Բարի գալուստ EVN Report նորաստեղծ ամսագիր։ Ձգտելով շատ ավելի խորքային վերլուծությունների՝ ամեն ամիս մենք հայերեն ու անգլերեն հոդվածներ և փոդքաստներ ենք հրապարակելու մեկ թեմայի շուրջ։
Սեպտեմբերի թողարկման առանցքում Հողն է։ Բացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին պատմող համապարփակ անդրադարձից, դուք հնարավորություն եք ունենալու ծանոթանալ հայկական լոլիկի ստեղծման պատմությանը, ականատեսը լինելու 6000-ամյա ժառանգությամբ գինեգործության վերածննդի, կարդալու սոցիալական ձեռնարկների մասին Տավուշի մարզում, ինչպես և բացահայտելու գյուղատնտեսական մոտիվները հայկական ծեսերում, ավանդույթներում ու երաժշտության մեջ։
Welcome to EVN Report's new monthly Magazine. In an effort to provide more in-depth reporting and analysis, each month a specific theme will be chosen to serve as an anchor around which we will publish articles and podcasts in Armenian and English.
For the September issue, the theme is Soil. Aside from presenting a comprehensive overview of Armenia's agricultural sector, you can learn about the history of Armenian tomato varieties, the revival of a 6000-year legacy and heritage of viticulture, innovative farming initiatives in Tavush region and the role of farming and agriculture in Armenian traditions, music and folklore.
Հայաստանում աշխատուժի ավելի քան մեկ երրորդը զբաղված գյուղատնտեսության ոլորտում: Այն շարունակում է մնալ տնտեսության հիմնական ճյուղը, չնայած ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների: 1991-ին՝ անկախության հռչակումից և սովխոզների (խորհրդային կոլեկտիվ, պետական ֆերմերային տնտեսություններ) վերացումից հետո գյուղատնտեսության ոլորտում գերակշռում են փոքր ընտանեկան ֆերմաները:
The revival of Armenia’s viticulture heritage and indigenous grape varieties is an investment that has already begun to pay dividends. The past ten years are considered the renaissance of winemaking in Armenia. It is a return to 6,100 years of history.
Հայաստանյան մարզերի շարքում Տավուշը կարծես թե ընտրել է սոցիալական ձեռներեցության ու նորարարությունների հանգույցի վերածվելու ուղին։ Սա պատմություն է տավուշյան անտառների բարիքներն ու մեղրը Վանքի անուշի վերածելու, արևմտահայ բաղադրատոմսերին նոր շունչ հաղորդելու, մոխրացած այգում ձիթապտուղ աճեցնելու, հայրերի ու պապերի ավանդույթով մսամթերք ծխեցնելու ու տավուշցիների համառության մասին։
From foraging in the lush forests to reviving Western Armenian recipes, to planting and harvesting kiwis, to experimenting and developing products made from honey, Tavush is becoming a hub of social enterprise and innovation.
Դարեր շարունակ գյուղատնտեսությունը եղել է հայ ժողովրդի կյանքի անբաժան մասը։ Երկրագործությամբ և անասնապահությամբ զբաղվող հայերն իրենց
կենցաղը, ավանդույթներն ու ծեսերը հյուսել են գյուղատնտեսական առօրյայի շուրջ՝ սերունդներին փոխանցելով ահռելի ազգագրական ժառանգություն։
Մեր նորաստեղծ ամսագրի առաջին փոդքասթը հայ ժողովրդի կյանքում գյուղատնտեսության կարևորության, ավանդույթների և աշխատանքային երգերի մասին է։
Մասնակցությամբ՝
Սուրեն Հոբոսյանի - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ազգագրության բաժնի վարիչ
Տորք Դալալյանի - բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող
Նունե Աթանասյանի - արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ: