Կրթություն 42. Արդյո՞ք մրցակցությունը խթանում է կրթության որակը
Պնդում կա, որ ծնողները պետք է ազատ լինեն դպրոց ընտրելու հարցում, քանի որ այդպիսով աշակերտները դառնում են կրթական համակարգի սպառողներ, իսկ դպրոցները՝ կրթական ծառայություն մատուցողներ: Ենթադրվում է, որ առաջացած մրցակցության արդյունքում դպրոցները շահագրգռված կլինեն որակյալ ծառայություն մատուցել, որն էլ կբարձրացնի կրթության որակը: Ինչքանո՞վ է այդ պնդումն արդարացված հետազոտական տեսանկյունից: Արդյո՞ք դպրոցների ընտրությունն իրոք բարձրացնում է կրթության որակն ու որո՞նք են այդ մոտեցման դրական ու բացասական կողմերը: Այս փոդքաստի շրջանակում այս հարցերն ենք քննարկում, ինչպես նաև տեղայնացնում այս քաղաքականությունը Հայաստանին: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։