Tag: աշակերտների քանակ

July 28, 2021
Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Ուսուցիչներն ու քաղաքականություն մշակողները հաճախ պնդում են, որ ավելի փոքր դասարաններ ունենալը կբարելավի աշակերտների ուսումնառությունն ու կրթական արդյունքները: Արդյո՞ք դա իրոք այդպես է, և, եթե այո, ապա ստացած արդյունքն ու դրան հասնելու համար ծախսվող գումարն արդյո՞ք իրար համարժեք են, թե՞ ոչ։ Այս թողարկման շրջանակում քննարկում ենք դասարանում աշակերտների թվի նվազեցման հետևանքները, հնարավոր լավ ու վատ կողմերը, ինչպես նաև քննարկում, թե ինչ արժե դա անելն ու արդյոք ծախսին համարժեք արդյունքներ հնարավոր է ստանալ, թե ոչ: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։