Tag: Արցախ

April 7, 2022

Ձայնագիր. Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում

«Արցախը կիզակետում» բաժնում հրապարակված՝ Սոսի Թաթիկյանի «Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ադրբեջանի` բնիկ հայկական բնակչության էթնիկ բնաջնջման մտադրության մասին և ընդգծում այնտեղ միջազգային նորմերի համաձայն գործող խաղաղապահ ճարտարապետության անհրաժեշտությունը:

October 16, 2021
Եզրույթների առճակատում

Եզրույթների առճակատում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը խոսում է զեկույցի պարունակության և կարևորության մասին։

September 27, 2021
Կանանց 44-օրյա պատերազմը

Կանանց 44-օրյա պատերազմը

Բոլորս պատմություն ունենք, որ սկսվում է Սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Արցախի տարբեր շրջաններում բնակված, բնակվող և տեղահանված կանայք վեր են հիշում 44-օրյա Արցախյան պատերազմի սկիզբը և իրենց պատերազմյան իրականությունը։ Ձայնագրությունները` Ջուլիետա Առուստամյանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքների հիման վրա։

October 27, 2020
Սեղանին միշտ ծաղիկներ կային

Սեղանին միշտ ծաղիկներ կային

Մեր ամսագրի երկրորդ թողարկման փոդքասթը նվիրված է բոլոր մարդկանց իրավունքներին: Նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնության արդյունքում Հադրութի շրջանի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ այդ թվում նաև Տող գյուղը։ Փոդքասթում Պողոսյանները խոսում են հարազատ Տող գյուղի ակտիվ առօրյայի, սովետական միության տարիներին հայերի և ադրբեջանցիների համակեցության, Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության, Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմների, ինչպես նաև հայրենի հող վերադառնալու ցանկության և անորոշ թվացող ապագայի մասին։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան անհապաղ լքել իրենց տներն ու տեղափոխվել առավել ապահով բնակավայրեր։ Կրակոցները լսվում էին համարյա ամենուր. Արցախում մնալն այլևս անվտանգ չէր։ Ռազմական գործողությունները սկսվելուն պես, Տող գյուղի բնակիչ 71-ամյա Ժորա Պողոսյանը կնոջը, երկու տղաների ընտանիքներին և մի քանի հարևանների մեծ մեքենայով անհապաղ տեղափոխեց Հայաստան՝ ետևում թողնելով տունը, հարազատ գյուղը և տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծած մեծ տնտեսությունը։Պողոսյանները կորցրեցին ամեն ինչ։ Մասնակցությամբ՝ Ռուզաննա, Ժորա և Անգինե Պողոսյանների։ Ձայնագրել և խմբագրել է Արփինե Հարոյանը: Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: