Tag: միջմշակութային հմտություններ

September 15, 2021
Կրթություն 42.Ինչպե՞ս են աշակերտները զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ

Կրթություն 42.Ինչպե՞ս են աշակերտները զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ

Շատ միջազգային հետազոտողներ պնդում են, որ սոցիալական և էմոցիոնալ ուսումնառությունը (ՍԷՈՒ) օգնում է աշակերտներին կապ ստեղծել այլոց հետ և սովորել ավելի արդյունավետ ձևերով՝ այսպիսով, մեծացնելով հաջողությունը դպրոցում և կյանքում: Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք այդ պնդման ճշտությունն ու այն, թե ինչպես են երեխաները դպրոցում զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ. ի՞նչ դժվարություններ կան, ի՞նչ ներգրավված անձանց կարիք կա, և առհասարակ ինչքանո՞վ է դա արդյունավետ։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։