Tag: Քաղաքացիական Պայմանագիր

August 24, 2023

Քաղաքացիական գիտակցություն կամ ակտիվիզմը՝ որպես Երևանի պաշտպան

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2000-ականների սկզբից ի վեր, Երևանի անվերջ պաշարված ճարտարապետական ժառանգությունն ու հանրային ենթակառուցվածքներն առիթ հանդիսացան ինքնաբուխ, ապա կազմակերպված քաղաքացիական շարժումների ու գործողությունների առաջացմանը։ Դրանց քաղաքական նշանակությունն ու ներազդեցությունն ակնբախ դարձավ 2018 թվականի հեղափոխության արդյունքում։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն, քաղաքացիական շարժումների ներուժն ու թափը թվում է գրեթե սպառված։ Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ և գերիշխող կուսակցական համակարգի պարունակում առավել քան կարևոր է թվում քաղաքացիական ուժերի վերակտիվացումը և մասնակցությունը թե՛ քաղաքային ժառանգության ու միջավայրի պահպանման, թե՛ քաղաքական օրակարգը ձևակերպելու գործընթացներում։ Դրա հնարավորությունների և առկա վիճակի հիմնախնդիրների մասին զրուցում ենք Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելա Սարգսյանի հետ։

October 16, 2021
Եզրույթների առճակատում

Եզրույթների առճակատում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը խոսում է զեկույցի պարունակության և կարևորության մասին։