Tag: Agrarian culture

September 27, 2020
Հողից երգ ու ավանդույթ

Հողից երգ ու ավանդույթ

Դարեր շարունակ գյուղատնտեսությունը եղել է հայ ժողովրդի կյանքի անբաժան մասը։ Երկրագործությամբ և անասնապահությամբ զբաղվող հայերն իրենց կենցաղը, ավանդույթներն ու ծեսերը հյուսել են գյուղատնտեսական առօրյայի շուրջ՝ սերունդներին փոխանցելով ահռելի ազգագրական ժառանգություն։ Մեր նորաստեղծ ամսագրի առաջին փոդքասթը հայ ժողովրդի կյանքում գյուղատնտեսության կարևորության, ավանդույթների և աշխատանքային երգերի մասին է։ Մասնակցությամբ՝ Սուրեն Հոբոսյանի - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ազգագրության բաժնի վարիչ Տորք Դալալյանի - բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող Նունե Աթանասյանի - արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ։ Փոդքասթում հնչող ստեղծագործություններ՝ 1. Հայրիկ Մուրադյան - Բարի լուսո (Գութանի երգ) 2. Հասմիկ Հարությունյան - Հարի, հարի՛, խնոցի 3. Անուշ Հարությունյան - Հինգ էծ ունեմ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 4. «Ակունք» ազգագրական համույթ - Սանդի երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 5. Հայրիկ Մուրադյան - Լե լե խլպանե 6. Մարինե Մկրտչյան - Հաց կթխեմ, գարի ա 7. Բամբիռ - Վիշապազուն քուրմը կանչե 8. Լուսինե Ազարյան - Անձրևաբեր երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 9. Ալեքսան Հարությունյան - Կալի երգ (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 10. Արթուր Շահնազարյան - Ձիգ տու, քաշի (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 11. Կարեն Զադիրյան, Կորյուն Հակոբյան- Սահարի (աղբյուրը՝ Հայկական ազգային երաժշտական գանձարան) 12. «Կարին» համույթ - Հորովել 13. Կոմիտաս Վարդապետ - Գութաներգ 14. Լուսիկ Քոշյան - Մաշինեն եկավ 15. Հայկ Մելիքյան - Կոմիտաս Վարդապետ, «Յոթ երգ դաշնամուրի համար» 16. Կոմիտաս Վարդապետ - Հով արեք, սարեր ջան Ձայնագրել և խմբագրել է Արփինե Հարոյանը: