Tag: Աշոտ առաջին Բագրատունի

March 25, 2024

ՁայնաՊատում. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Անիում, որ ուներ «հազար ու մի եկեղեցիների» քաղաքի հռչակ, X-XI դարերում միայն շուրջ չորս տասնյակ եկեղեցի ու մատուռ են կառուցվել։ Ճիշտ է, դրանց թվում էին փառահեղ տաճարներ, որոնց կառուցումը մեծ ծախսեր է պահանջել: Անիի վերելքի ու անկման ժամանակաշրջանին, ինչպես նաև V-XI դարերի եկեղեցու դեմ ընդվզումներին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

March 18, 2024

ՁայնաՊատում. VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Եթե Հայոց պատմության մեջ եղել են պահեր, երբ եկեղեցին պետություն էր պետության մեջ, ապա ավելի երկար են ձգվել շրջանները, երբ այն եղել է պետություն առանց պետության, այս ժամանակաշրջաններին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։