Tag: Evn Report Armenian Podcast

February 12, 2022

Մշտական պահանջարկին նոր առաջարկ

Վաճառք բառի հետ գալիս են մի քանի կարծրացած պատկերացումներ, ինքներդ կարող եք մտաբերել։ Մարդը, որը աշխատանք է փնտրում, չի գտնում իրեն համապատասխան վաճառվող աշխատանք, կամ չի կարողանում իրեն վաճառել՝ որպես լավ գործընկեր։ Վաճառքի մասին մի քանի այլ դիտանկյուններից խոսում է «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Ղազարյանը։

October 16, 2021
Եզրույթների առճակատում

Եզրույթների առճակատում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին, Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը խոսում է զեկույցի պարունակության և կարևորության մասին։

October 9, 2021
Աշնանային «ծիրան»

Աշնանային «ծիրան»

Ամեն տարի մեկնարկում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը, որն այս տարի տեղափոխվել էր հոկտեմբերի 3-10ը, փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմում է փառատոնի ծրագրի ընտրության և փառատոնի մասին:

October 2, 2021
Խաղ ու դաս

Խաղ ու դաս

Համավարակի պատճառով ընդհատված ստեղծագործական ընթացքը Սևանա Չագրեանը և Հրայր Քալեմքէրեանը տեղափոխեցին օնլայն հարթակներ։ Նրանք արեւմտահայերենով ստեղծում են «Ակուլ-Տուկուլը»՝ կրթական հաղորդումներ երեխաների համար, ինչպես նաև «Ալնիս-Բալնիսը»՝ պատանիների համար։

January 30, 2021
Հայաստանի անվտանգության մարտահրավերները

Հայաստանի անվտանգության մարտահրավերները

Արցախյան երկրորդ պատերազմն ավելի քան կարևորեց անվտանգության ոլորտում բացթողումները վերացնելու հրատապությունը։ Հայաստանն առավելագույնը հինգ տարի ունի՝ մինչև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտը, անվտանգության իր ճարտարապետությունը վերակազմակերպելու համար։ Մեր ամսագրի երրորդ թողարկման փոդքասթում, «Անվտանգություն» խորագրով հունվարյան թողարկման հոդվածների հեղինակները խոսում են Հայաստանի տարբեր ոլորտներում անվտանգության առաջ ծառացած խնդիրների մասին։ Մասնակցությամբ՝ Լուսինե Սարգսյանի՝ 01:02 - 05:20 Արթուր Պապյանի՝ 05:20 - 12:13 Իրինա Ղափլանյանի ՝ 12:13 - 26:18 Ելենա Վարդանյանի՝ 26:18 - 32:24 Հովհաննես Նազարեթյանի՝ 32:24 - 35:56