Tag: համալսարանական կրթւոթյուն

January 19, 2022

Կրթություն 42. Ինչպե՞ս են մարդիկ դառնում ուսուցիչ

Երբ մարդիկ խոսում են ուսուցիչների մասին, սովորաբար ունենում են ինչ-որ պատկերացում, թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը, ինչ մարդկային որակներ, ինչպես նաև կարողություններ ու հմտություններ պիտի ունենա։ Կան նաև տարբեր պատկերացումներ ուսուցիչ դառնալու ճանապարհների և մասնագիտացման կարիքի մասին։ Կրթություն 42-ի այս թողարկման շրջանակում խոսում ենք այն մասին, թե ինչպես են մարդիկ դառնում ուսուցիչներ, ինչ բաղադրիչներ ունի ուսուցչի մասնագիտությունն ու ինչ դեր ունի համալսարանական կրթությունն այդ ամենի մեջ։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։