Tag: Մոսկվա

February 9, 2024

Ձայնագիր․ «Մասնակից ընել իմ յոյսերուս»․ Զապել Եսայանի անտիպ նամակը

Զապել Եսայանի ներհայեցողության և ինքնաճանաչման խորքը, հուզականությունն ու լայնախոհությունը բացահայտող, մինչ օրս նամականիներից դուրս մնացած նամակին վերաբերող անդրադարձի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։

March 14, 2020

Հեռացումի օրագրեր

Ժամանակ կար՝ 90-ականների սկզբին, երբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից երկու կանոնավոր չվերթ էր գործում՝ մեկը դեպի Մոսկվա, մյուսը ռուսական մեկ այլ քաղաք։ Նախորդ դարավերջին սկսված այս գործընթացն արդեն շարունակվում է մոտ երեք տասնամյակ և արդեն աշխարհի բոլոր ուղղություններով։ Մարդիկ հեռանալու տարբեր եղանակներ են որոնել ու գտել  և իրենց պատմությունները պատմել օրագրերին։ Եվ, չնայած դրանց երբեմն չափազաց անձնական բնույթին, մեզ հաջողվել է հավաքել մոտ մեկ տասնյակ օրագրեր, որոնք վավերագրում են Հայաստանը լքողների քողարկված զգացմունքները։  Կարդում է հոդվածի հեղինակ ՝ Արեն Մելիքյանը: