Tag: պեղումներ

April 22, 2024

ՁայնաՊատում. Աղոթքը, I-XXI դարեր

Ի՞նչ խորք կարող է ունենալ աղոթքը հավատացյալի համար, վերին բարձրագույն արդար զորության հետ կապի միջոցներից մեկին է նվիրված Վահրամ Մարտիրոսյանի «Ինչո՞ւ քրիստոնեություն» շարքի վերջին ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

April 15, 2024

ՁայնաՊատում. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

XV-XVII դարերում միաժամանակ մինչև 4-5 օծված հայ կաթողիկոս կարող էր պաշտոնավարել, իսկ Շահ Աբասը XVII դարի սկզբին քիչ մնաց Մայր տաճարը Էջմիածնից քար առ քար Սպահան տեղափոխեր՝ վախենալով, որ այն ազդեցության գործիք դառնա օսմանյան սուլթանի ձեռքին, երբ նա Արևելյան Հայաստանը գրավի։ Այս ժամանակահատվածին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

April 8, 2024

ՁայնաՊատում. Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Հայերեն գրքերը տպագրվում էին Վենետիկում, Փարիզում, Մարսելում, բայց Հռոմի պապն էր, որ կարող էր հայ գրքին «օրինականություն» շնորհել կամ արգելքներ հարուցել քրիստոնյա Եվրոպայում… Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում ստեղծվեց հայերեն առաջին Աստվածաշունչը, ի՞նչ փորձությունների միջով անցան դրա հեղինակները, անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում:

April 1, 2024

ՁայնաՊատում. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Ի՞նչու տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան և ուր ուղևորվեցին, ի՞նչ ընդհանրություններ ունեին հայերն ու խաչակիրները և ինչ արդյունք տվեց նրանց համագործակցությունը, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

March 25, 2024

ՁայնաՊատում. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Անիում, որ ուներ «հազար ու մի եկեղեցիների» քաղաքի հռչակ, X-XI դարերում միայն շուրջ չորս տասնյակ եկեղեցի ու մատուռ են կառուցվել։ Ճիշտ է, դրանց թվում էին փառահեղ տաճարներ, որոնց կառուցումը մեծ ծախսեր է պահանջել: Անիի վերելքի ու անկման ժամանակաշրջանին, ինչպես նաև V-XI դարերի եկեղեցու դեմ ընդվզումներին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

March 11, 2024

ՁայնաՊատում. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցական ծեսերն անցկացվում էին ուրիշ լեզուներով՝ շատ հաճախ անհասանելի լինելով հավատացյալներին։ Այս խնդրին ու դրա լուծման ուղուն է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

February 12, 2024

ՁայնաՊատում. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Ինչպե՞ս էին մեր թվարկության առաջին դարերում Հայաստանում ընտրում, թե ինչ կրոնի հետևել, ինչպե՞ս քրիստոնյա թագուհին հեռացավ Եդեսիայից ու իր զարդերի գնով փրկեց Երուսաղեմի բնակիչների կյանքը, ովքե՞ր էին Ոսկյաններն ու ի՞նչ ազգային ծագում ունեին առաջին քրիստոնեական սրբերը՝ բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

November 27, 2023

Պեղումներ ՁայնաՊատում. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինը հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։ Էմինի ազատագրական ուղուն անդրադարձող ՁայնաՊատումում Վահրամ Մարտիրոսյանն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

November 20, 2023

Պեղումներ ՁայնաՊատում. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի

Թե ինչու և ինչպես էր Մխիթար Սեբաստացին արժանացել իր անունով դար ունենալու տիտղոսին՝ բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

October 30, 2023

Պեղումներ ՁայնաՊատում. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո

Առաջին սրճարանների, դրանց դերի ու այդ գործում հայերի ունեցած ավանդի մասին ՁայնաՊատումում Վահրամ Մարտիրոսյանը, փոքր-ինչ շեղվելով հոդվածից, առավել մանրամասն է ներկայացնում պատումն ու ավելի շատ փակագծեր բացում։

August 17, 2023

Փոխակերպելով անցյալը. Հնագիտությունը որպես աշխարհի հետ խոսելու լեզու

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Հայաստանում մարդասիրական հետազոտությունների ոլորտում հնագիտությունն առանձնանում է գիտական ամսագրերում մեծաթիվ հրապարակումներով և միջազգային գործընկերների հետ իրականացրած համատեղ նախագծերով: Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն, հնագետ Նժդեհ Երանյանի հետ զրուցել ենք այն նախադրյալների մասին, որոնք նպաստում են գիտության այս ճյուղում գրանցած հաջողություններին՝ անդրադառնալով նաև առկա բազմաթիվ խնդիրների՝ հնարավայրերում պեղումներին հաջորդող պահպանման թերի գործընթացից մինչև քաղաքային ավելի նոր շերտերում իրականացվող պեղումների բացակայություն: