Tag: խորհրդահայ կինո

April 28, 2023

Տեսախցիկով կինը. Նոր հայկական կինոյի կանացի առաջնագիծը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2000-ականների կեսերին, երբ անկախ կինոարտադրության պայմաններում ի հայտ եկան հայ կին ռեժիսորների մի ամբողջ սերունդ։ Դրանց թվում է նաև ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանը, որի վերջին լիամետրաժ վավերագրական ֆիլմերը զգալի միջազգային հաջողությունների են հասել և վառ կերպով մարմնավորում են մերօրյա հայկական հեղինակային կինոյի «նոր ալիքի» նկրտումներն ու հեռանկարները։ Թամարայի հետ քննարկել ենք այս շրջադարձը տեղական կինոյի հետագա զարգացման համար, ինչպես նաև դրա մշակութային ներազդեցության հետևանքների կարևորությունը մեր հասարակական կյանքում։

April 7, 2023

Ո՞վ է խոսում ու ի՞նչ հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրներից

Բայց և սակայն, այնուամենայնիվ... մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։