«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Կարեն Ղարսլյանի «Երբ ապագայապաշտները հանդիպեցին իրենց բաղձած ապագայի հետ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Կարեն Ղարսլյանը: Թեև Հայաստանում ակնհայտորեն գերիշխում է հավաքապաշտական և առնական մշակույթը, քիչ չեն հասարակությունում անհատապաշտական և/կամ սեռահավասարության ձգտող սակավաթիվ շերտերի կողմից նրան նետված ձեռնոցները: *Ուշադրություն, ձայնագրում առկա են հայհոյախառն արտահայտություններ
«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Գևորգ Օսկանյանի «Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Լիլիթ Սարգսյանի «Գլոբալ և լոկալ արվեստային պատերազմներ: Հայ նկարիչները «Պաղ և սառը: ԱՄՆ և ԽՍՀՄ արվեստը» ցուցահանդեսում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Համաշխարհային ժամանակակից արվեստի պատկառելի հարթակում հակադիր բևեռների հայ արվեստագետների ընդգրկումը բացահայտում է ոչ հեռու անցյալի հայկական գեղարվեստական ժառանգության հիմնովին վերանայման և վերաիմաստավորման անհրաժեշտությունը:
«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Կայծ Մինասեանի «Արցախ-Ուկրաինա. Հայաստանը` երկու պատերազմի արանքում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ չդադարող լարվածության պայմաններում և 2020 թվականին Արցախում պարտությունից հետո Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ ահագնացող հակամարտությունների այս շղթայից:
«Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Նորա Գրիգորյանի «Մարիամ Շահինեան. ստվերից դուրս» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
«Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի «Բացահայտելով Հայաստանը․ հնավայրերի ներուժն ու պեղումների խոչընդոտները» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Սոնա Կարապողոսյանի «Սպասելով գարնանը...» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Կարապողոսյանը: Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին երկրի կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա...» ֆիլմին։
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված՝ Արմինե Մարգարյանի հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Սույն թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«ԵՎ այլն» բաժնում հրապարակված՝ Կարեն Ավետիսյանի «Ուժը` ճշմարտություն(ն) է» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Կարեն Ավետիսյանը: 2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գայանե Մկրտչյանի «Պայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
EVN Report’s mission is to empower Armenia, inspire the diaspora and inform the world through sound, credible and fact-based reporting and commentary. Our goal is to increase public trust in the media. EVN Report is the media arm of EVN News Foundation registered in the Republic of Armenia in 2017.
SUPPORT INDEPENDANT JOURNALISM