«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Միքայել Յալանուզյանի «Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Միքայել Յալանուզյանը: Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
«Արցախը կիզակետում» բաժնում հրապարակված՝ Սոսի Թաթիկյանի «Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ադրբեջանի` բնիկ հայկական բնակչության էթնիկ բնաջնջման մտադրության մասին և ընդգծում այնտեղ միջազգային նորմերի համաձայն գործող խաղաղապահ ճարտարապետության անհրաժեշտությունը:
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գայանե Վարդանյանի «Մայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Զառա Հովհաննիսյանի «Երանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: 2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված՝ Արմինե Մարգարյանի «Հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի 5 կետերը և Հայաստանի արձագանքը» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Բաքուն հետևողականորեն տապալում է հետպատերազմյան ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր բանակցություններն ու առկա ձևաչափերը, քանի որ Ալիևի վարչակարգի թերևս միակ օրակարգը Հայաստանի ու Արցախի տոտալ տապալումն է:
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Աստղիկ Կարապետյանի «Մանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Զոհրաբ Գևորգյանի «Կինը և իշխանությունը միջնադարում. Կիլիկյան Հայաստանի օրինակը» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Կիլիկիայի հայկական պետության օրինակով Զոհրաբ Գևորգյանը ներկայացնում է միջնադարում կնոջ իրավական ազատություններն ու իրավունքները, ժամանակի ընթացքում կնոջ հասարակական դիրքի փոխակերպումների պատճառներն ու դրանց ընթացքը։
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված Սոնա Մարտիրոսյանի՝ «Սյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: 2020 թվականի արցախյան պատերազմից հետո փոփոխված իրողությունները դժվար կացության առաջ են կանգնեցրել սահմանակից Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Լրագրող Սոնա Մարտիրոսյանը եղել է պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում և կիսվում է նրանց խնդիրներով:
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Սոսի Թաթիկյանի՝ «ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկության համատեքստը» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր պատմական «Միավորվելով հանուն խաղաղության» նստաշրջանում ընդունել է բանաձև, որը վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Սոսի Թաթիկյանը բացատրում է, թե ինչու է Հայաստանը ձեռնպահ քվեարկել՝ մեծապես պայմանավորված 2020-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի համատեքստով:
«Տնտեսություն» բաժնում հրապարակված Սուրեն Պարսյանի՝ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Օրեր առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն արտացոլվում են: Սուրեն Պարսյանը ներկայացնում է, թե ինչ ռիսկեր ու հնարավորություններ կան այս իրավիճակում Հայաստանի տնտեսության համար:
EVN Report’s mission is to empower Armenia, inspire the diaspora and inform the world through sound, credible and fact-based reporting and commentary. Our goal is to increase public trust in the media. EVN Report is the media arm of EVN News Foundation registered in the Republic of Armenia in 2017.
SUPPORT INDEPENDANT JOURNALISM