Tag: Հայերեն փոդքասթ

September 27, 2021
Կանանց 44-օրյա պատերազմը

Կանանց 44-օրյա պատերազմը

Բոլորս պատմություն ունենք, որ սկսվում է Սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Արցախի տարբեր շրջաններում բնակված, բնակվող և տեղահանված կանայք վեր են հիշում 44-օրյա Արցախյան պատերազմի սկիզբը և իրենց պատերազմյան իրականությունը։ Ձայնագրությունները` Ջուլիետա Առուստամյանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքների հիման վրա։

September 4, 2021

Ուրիշների և հավասարների միություն

Ինչու են ձևավորված միֆերը կառչում մարդկանց և ինչպիսի արտացոլում են գտնում դրանք մեր հասարակությունում, ինչու է կարևոր չնույնականանալ աշխատանքի և ծավալած գործունեության հետ ։ Բանաստեղծ Կարեն Անտաշյանը խոսում է… ամեն ինչից։

September 2, 2021
Understanding the Government Programme

Հայրենադարձություն

Հայրենադարձության մասին որոշեցինք խոսել գրասենյակից դուրս, քաղաքում մի լավ տեղ՝ Բուն ակումբում: Խոսեցինք օվիր այցերից, պատերազմից, խաղաղությունից, հայ մնալուց, հարկայինից, աջից, ձախից՝ մի քիչ արեւմտահայերեն մի քիչ էլ արեւելահայերեն:

July 24, 2021
Սոցիալական աշխատողն ու քաղաքամայրը

Սոցիալական աշխատողն ու քաղաքամայրը

Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության նորաստեղծ վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսում է Երևանում սոցիալական պաշտպանության նոր համակարգի, վերջերս «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած շուրջ 60 սոցիալական աշխատողների և նրանց հետագա գործառույթների, ինչպես նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի աջակցությամբ քաղաքացիների բազմապիսի խնդիրներին նոր մոտեցումներ ցուցաբերելու կարևորության մասին:

July 1, 2021
Understanding the Government Programme

Լճի բնակիչները

Երևանի կենտրոնից ոչ հեռու գտնվող այս լիճ այցելողները իրենց կոչում են «լճի բնակիչներ», ոմանք 15 տարուց ավել ամեն առավոտ գալիս են լողալու և հարազատ դարձած ընկերների հետ շփվելու: Լճի տարածքում ձեռք բերված ծանոթությունները վեր են ածվել բարեկամության և նոր հյուրեր ընդունելուց զգուշություն են ցուցաբերում, որպեսզի համոզվեն, որ նորեկները նույնպիսի սրտացավությամբ են մոտենում տարածքի խնամքին: *«Լճի բնակիչներ» խնդրանքով լճի գտնվելու վայրը չենք նշում:

June 10, 2021
Կրթություն 42. Կուսակցություններն ու կրթությունը

Կրթություն 42. Կուսակցություններն ու կրթությունը

Կրթության վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունեն կուսակցությունները, որքա՞ն համահունչ են այդ պատկերացումնեը նրանց գաղափարախոսությանը, առհասարակ ի՞նչ սպասել կուսակցությունների կրթական ծրագրերից: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության»հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։