Tag: հետազոտություն

July 28, 2021
Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Կրթություն 42. ի՞նչ արժե դասարանում աշակերտի թվի նվազեցումը

Ուսուցիչներն ու քաղաքականություն մշակողները հաճախ պնդում են, որ ավելի փոքր դասարաններ ունենալը կբարելավի աշակերտների ուսումնառությունն ու կրթական արդյունքները: Արդյո՞ք դա իրոք այդպես է, և, եթե այո, ապա ստացած արդյունքն ու դրան հասնելու համար ծախսվող գումարն արդյո՞ք իրար համարժեք են, թե՞ ոչ։ Այս թողարկման շրջանակում քննարկում ենք դասարանում աշակերտների թվի նվազեցման հետևանքները, հնարավոր լավ ու վատ կողմերը, ինչպես նաև քննարկում, թե ինչ արժե դա անելն ու արդյոք ծախսին համարժեք արդյունքներ հնարավոր է ստանալ, թե ոչ: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

July 7, 2021
Կրթություն 42. Արդյո՞ք մրցակցությունը խթանում է կրթության որակը

Կրթություն 42. Արդյո՞ք մրցակցությունը խթանում է կրթության որակը

Պնդում կա, որ ծնողները պետք է ազատ լինեն դպրոց ընտրելու հարցում, քանի որ այդպիսով աշակերտները դառնում են կրթական համակարգի սպառողներ, իսկ դպրոցները՝ կրթական ծառայություն մատուցողներ: Ենթադրվում է, որ առաջացած մրցակցության արդյունքում դպրոցները շահագրգռված կլինեն որակյալ ծառայություն մատուցել, որն էլ կբարձրացնի կրթության որակը: Ինչքանո՞վ է այդ պնդումն արդարացված հետազոտական տեսանկյունից: Արդյո՞ք դպրոցների ընտրությունն իրոք բարձրացնում է կրթության որակն ու որո՞նք են այդ մոտեցման դրական ու բացասական կողմերը: Այս փոդքաստի շրջանակում այս հարցերն ենք քննարկում, ինչպես նաև տեղայնացնում այս քաղաքականությունը Հայաստանին: Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։

June 23, 2021
Կրթություն 42. Կրթությունն ընտրություններին

Կրթություն 42. Կրթությունն ընտրություններին

Կրթության վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունեն 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունները, որքա՞ն համահունչ են այդ պատկերացումնեը նրանց գաղափարախոսությանը, որքանո՞վ են հիմնվում կրթության տեսության և փորձի վրա: Մաս 1-ը՝ կարող եք լսել այս հղումով։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։