Կրթություն 42. Ինչպե՞ս է ապահովվում ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը
Ուսուցիչների կարևորության մասին խոսում են բոլորը՝ սկսած աշակերտներից ու ծնողներից, վերջացրած քաղաքականություն մշակողներով, և նրանց կարևորությունը հնարավոր չէ թերագնահատել։ Սակայն այդ քննարկման շրջանակներում հաճախ քննարկվում է այն, թե ինչ ակնկալիքներ կան ուսուցիչներից՝ հատկապես նրանց մասնագիտական շարունակական զարգացման հետ կապված։ Կրթություն 42-ի այս թողարկման շրջանակում խոսում ենք ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման, առկա մոդելների, դրանց արդյունավետության և այլ թեմաների մասին։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։