Բայց և սակայն, այնուամենայնիվ

Սփյուռքահայ ժառանգության նոր հանգրվանը

Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Շահան Շահնուր… ամեն մի հայտնի սփյուռքահայ գործիչի ետևում ստվերված են հարյուրավոր այլ տաղանդաշատ արվեստագետների անուններ որոնք մեզ քիչ են ծանոթ ու նույնիսկ անհայտ են։ Իսկ ի՞նչ է լինելու նրանց ժառանգության հետ և ու՞մ պատասխանատվությունն է այդ բեռը հոգալ։ Այս հրատապ հարցի շուրջ զրուցում ենք «Սեմ» հիմնադրամի համահիմնադիր, բելգիաբնակ ճարտարապետ Մովսես Տէր-Գէորգեանի հետ։

Ժամանակակից արվեստը պատերազմի ստվերում

Ի՞նչ է նշանակում ստեղծագործել, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը դառնում է առօրյա։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից, համադրող Միշել Ալավերդյանը պատմում է իրանցի արվեստագետների ներքին պայքարի և ընդհատակյա գործունեության մասին՝ անդրադառնալով նաև Իրան-Հայաստան մշակութային կամուրջներին։

Արվեստանոցից ցուցասրահ

Բայց և սակայան այնուամենայնիվ․․․ Հայաստանյան ժամանակակից արվեստի տեսանելիությունը մեծացնելու և տեղական շուկայի ստեղծման առաջին քայլերն անելու նպատակով Ատամյան-Հովսեփյան կուրատորական պրակտիկան՝ հիմնված 2022 թվականին Նյու Յորքում, իր մասնաճյուղն է բացել Հայաստանում։ Վիգեն Գալստյանը զրուցում է համահիմնադիր Թամար Հովսեփյանի հետ։

Աշխարհի միջով՝ տուն. Ցոլակ Թոփչյան

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Անկախությունից հետո հայաստանյան բազում արվեստագետներ մշտական բնակություն են հաստատել աշխարհի տարբեր անկյուններում։ Սակայն շատերի ստեղծագործությունները մնում են կապված հայրենիքի հետ՝ դարձնելով «հայկական» ժամանակակից արվեստն ապակենտրոնացված ու միջազգային, նոր հարցադրումներ ու ձևակերպումներ առաջադրող։ Այս մասին զրուցում ենք բեռլինաբնակ, գյումրեցի արվեստագետ Ցոլակ Թոփչյանի հետ՝ Հայաստանում իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակներում։

Երևանյան ֆոտո-մեքքայի ոդիսականը

Վերջին տասը տարիներին լուսանկարչությամբ հետաքրքրվող երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար միակ հստակ ուղղությունը Միրզոյան գրադարանն էր՝ բացառիկ ֆոտոգրքերով, առաջադեմ ցուցահանդեսներով, ինքնատիպ սրճարանով և միջավայրով։ Սակայն, 2025 թվականին Գրադարանը փակեց դռները։ Ի՞նչ է ասում նման կայացած նախաձեռնության անկումը տեղական մշակութային դաշտի մասին։ Ի՞նչ հեռանկարներ ունեն ծանր տնտեսական պայմաններում գործող նման անկախ մշակութային կազմակերպությունները։ Այս ցավոտ հարցերին լավատեսական պատասխաններն ենք փնտրում Գրադարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ զրույցում:

Մշակութային ինքնաներկայացման խաղադաշտը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին երկու տարիներին Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների խոշոր կենտրոններում։ Այս աննախադեպ միջազգային տեսանելիությունը կառուցողական քաղաքականություն գործարկելու շառժառիթ է։ Միաժամանակ, այս հագեցած մշակութային «արտահանումները» ի հայտ են բերում մի շարք խնդիրներ. ինչպե՞ս ինքնաներկայացնել հայության ներկա իրավիճակը, պե՞տք է արդյոք մշակել միասնական ռազմավարություն և ո՞վ ընդհանրապես ունի իրավունք ներկայացնելու «հայկական» օրակարգը միջազգային մշակույթի ականապատ խաղադաշտում։ Այս և այլ հարցերի շուրջ Վիգեն Գալստյանը զրուցում է համադրող, «Ահա կոլեկտիվի» տնօրեն Նաիրի Խաչատուրեանի հետ։

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխված քաղաքական համայնապատկերում ներկայացնելու խնդիրները։

Անտեսված Մոհիկանը՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի շուրջ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայազգի արվեստագետների անունները հաճախ չեն շրջանառվում։ Մինչդեռ, միջազգայնորեն հռչակված Մարկոս Գրիգորյանի ժառանգությունը մինչ օրս համապատասխան ճանաչման չի արժանացել հենց Հայաստանում։ Այս էպիզոդում Վիգեն Գալստյանի հյուրն է արվեստաբան Ռուբեն Արևշատյանը։ Նրանք քննարկում են Գրիգորյանի արվեստի հանրահռչակման խնդիրները և նրա երևանյան թանգարանը նոր տարածքում վերաբացելու խնդրահարույց նախագիծը։

Քննադատի մերժված սերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Թերևս աքսիոմ է այն փաստը, որ առողջ մշակույթի նախապայմաններից մեկը քննադատական խոսքի առկայությունն է։ Սակայն անկախության շրջանի Հայաստանում ականատես ենք լինում մասնագիտացված քննադատների հետզհետե անհետացմանը։ Մասնավորապես, կինոյի ոլորտում կա գործող քննդատատների խիստ սակավություն, հետևաբար, նաև բացակայում են տեղական կինոարտադրության շուրջ խոսույթները։ Այս էպիզոդում ոլորտի հատուկենտ ակտիվ ներկայացուցիչներից մեկի՝ Սոնա Կարապողոսյանի հետ քննարկում ենք Հայաստանում կինոքննադատի գործունեության խոչընդոտները։

Մարգարիտ Բաբայան՝ երաժշտության մոռացված ամազոնուհին

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Երաժիշտ, երգչուհի, երաժշտագետ և Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանն այն բազմաթիվ կին գործիչներից է, որոնց ներդրումն ու ժառանգությունը, ցավոք, մեծապես թերգնահատված է կամ իսպառ մոռացված։ Հայկական երաժշտության հետագծում Բաբայանի կարևորության և բացառիկ դերի մասին Վիգեն Գալստյանը զրուցում է վերջերս Կոմիտասի թանգարանում նրան նվիրված ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանի հետ։

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Բրեժնևյան տարիների մշակութային լճացմանն ի պսատասխան 1970-ականներին Հայաստանում առաջացան ավանգարդային նոր հոսանքներ։ Արևմուտքից ներշնչված այդ արվեստի դրսևորումները նոր իրականության մունետիկներն էին, որոնք, չնայած իրենց միջազգային ձևերին, բնույթով չափազանց տեղային էին։ Հայկական ավանգարդի նպատակների ու ստեղծագորղական միջավայր մասին է պատմում այդ ժամանակների վկան՝ հայ ժամանակակից արվեստի առանցքային դեմքերից Աշոտ Աշոտը։

Page 1 of 4 1 2 3 4