Բայց և սակայն, այնուամենայնիվ

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխված քաղաքական համայնապատկերում ներկայացնելու խնդիրները։

Մշակույթը որպես կյանքի իրավունք

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևակերպված «Մարդու իրավունքները» թերևս այն հիմնական իրավական համակարգն է, որը մինչ օրս հանդիսանում է հասարակությունների զարգացման գնահատման անկյունային բանաձևը։ Մշակույթի հասանելիությունը և պահպանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքը` որպես մարդու իրավունքների չափանիշ, համեմատաբար նոր եզրույթ է, որի քաղաքական կարևորության մասին ենք զրուցել տեսաբան և գրականագետ Տիգրան Ամիրյանի հետ։

Գրականություն ընթացքի մեջ

Գրականություն ընթացքի մեջ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ի՞նչ դեր ունի գրականությունը միջմշակութային բախումների, ինքնության ճգնաժամերի և հավաքական վախերի փարատման գործընթացներում։ Այս ու շատ այլ հարցերի շուրջ զրուցել և մեկ մեկ էլ բանավիճել ենք գրող, ՓԵՆ Հայաստան կազմակերպության տնօրեն Արմեն Հայաստանցու հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչն է մեզ խանգարում ընդհանուր ԼԵԶՈՒ գտնել մեր հարևանների հետ։

Արվեստի շուկա

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ի՞նչ դեր է խաղում ժամանակակից արվեստը այսօրվա իրականությունում։ Այս տարի, մայիսին Մերգելյան Ինստիտուտի ցուցահանդեսային տաղավարում տեղի է ունեցել «Արտ ֆեյր» ժամանակակից արվեստին նվիրված միջոցառման երրորդ թողարկումը, որը ժամանակակից արվեստի միակ շուկան է Հայաստանում։ Եվ ֆեյրի նշանակության, շուկայի ստեղծման, հաջողությունների ինչպես և դժվարությունների մասին զրուցում է նախագծի համադրողներից և կազմակերպիչներից արվեստաբան Եվա Խաչատրյանը։

Գրքամոլի օրագիրը

Բայց եւ սակայն, այնուամենայնիվ... Ի՞նչ հասարակական նշանակություն ունեն այսօր՝ մեր գերհասանելի ու գերհագեցած թվանշային դարաշրջանում տպագիր գրքերն ու հատկապես բուկինիստական գրախանութները, որոնցից առավել ինքնատիպն ու երկարակյացը վերջերս փակեց իր դռները Երևանում՝ տեղի տալով հերթական սրճարանի։ Արձակագիր Արամ Պաչյանի հետ զրուցում ենք 21-րդ դարում հետզհետե անհետացող գրքամոլության մշակույթի, միջավայրի ինչպես նաև տպագիր գրքերի զարմանալիորեն հարատևող հմայքի մասին։

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։

Page 3 of 3 1 2 3