Կրթություն 42. Ինչպե՞ս արդյունավետ առաջնորդություն ապահովել դպրոցներում
Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են աշակերտների հաջողության վրա, բայց ո՞րն է դպրոցի առաջնորդների դերը, և որո՞նք են առաջնորդության տեսությունները: Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք առաջնորդության տարբեր մոտեցումները, ինչպես նաև այն հիմնական հատկանիշները, որն ունի արդյունավետ առաջնորդությունն ըստ հետազոտությունների. ինչպիսի՞ն պետք է լինեն տնօրենները, ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան նրանք դպրոցի այլ անդամների և շահառուների հետ, և ինչպե՞ս է հնարավոր առաջնորդության միջոցով հաջողված դպրոց ունենալ։ Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։