Tag: Vigen Galstyan

June 20, 2024

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Երևանում սկսել են բազմանալ «գիտակարգային» կամ մասնագիտական գրադարանները։ Դրանց թվում է անցյալ տարի՝ Երևանի մշակութորեն ամենահագեցած կետերից մեկում բացված Ճարտարապետության գրադարանը։ Իր ծավալներով համեստ այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, լուրջ այլընտրանքային միջավայր է ճարտարապետական համայնքի համար, որի առաջնային նպատակը նոր գաղափարների ու հայացքների առաջացումն ու փոխանակումն է։ Թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման անկախ և մասնավոր նախաձեռնությունը մասնագիտական դաշտի վրա՝ քննարկում ենք գրադարանի համահիմնադիր, ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։

August 24, 2023

Քաղաքացիական գիտակցություն կամ ակտիվիզմը՝ որպես Երևանի պաշտպան

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2000-ականների սկզբից ի վեր, Երևանի անվերջ պաշարված ճարտարապետական ժառանգությունն ու հանրային ենթակառուցվածքներն առիթ հանդիսացան ինքնաբուխ, ապա կազմակերպված քաղաքացիական շարժումների ու գործողությունների առաջացմանը։ Դրանց քաղաքական նշանակությունն ու ներազդեցությունն ակնբախ դարձավ 2018 թվականի հեղափոխության արդյունքում։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն, քաղաքացիական շարժումների ներուժն ու թափը թվում է գրեթե սպառված։ Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ և գերիշխող կուսակցական համակարգի պարունակում առավել քան կարևոր է թվում քաղաքացիական ուժերի վերակտիվացումը և մասնակցությունը թե՛ քաղաքային ժառանգության ու միջավայրի պահպանման, թե՛ քաղաքական օրակարգը ձևակերպելու գործընթացներում։ Դրա հնարավորությունների և առկա վիճակի հիմնախնդիրների մասին զրուցում ենք Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելա Սարգսյանի հետ։

August 17, 2023

Փոխակերպելով անցյալը. Հնագիտությունը որպես աշխարհի հետ խոսելու լեզու

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Հայաստանում մարդասիրական հետազոտությունների ոլորտում հնագիտությունն առանձնանում է գիտական ամսագրերում մեծաթիվ հրապարակումներով և միջազգային գործընկերների հետ իրականացրած համատեղ նախագծերով: Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն, հնագետ Նժդեհ Երանյանի հետ զրուցել ենք այն նախադրյալների մասին, որոնք նպաստում են գիտության այս ճյուղում գրանցած հաջողություններին՝ անդրադառնալով նաև առկա բազմաթիվ խնդիրների՝ հնարավայրերում պեղումներին հաջորդող պահպանման թերի գործընթացից մինչև քաղաքային ավելի նոր շերտերում իրականացվող պեղումների բացակայություն:

July 6, 2023

Կենսարարի շեմերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Սյունիքի Վերիշեն գյուղում անցկացվող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» ցուցադրությունը հնի ու նորի համադրության, համայնքի ներառման ու անտեսված միջավայրի վերաիմաստավորման քայլ է: Ամիսներ շարունակ տեղացի գորգագործ կանայք, օգտագործելով հայկական ժամանակակից գորգերի ինը էսքիզ, ստեղծել են նոր գորգեր: Ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրեանի և արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ զրուցել ենք արվեստագետի հանրային պատասխանատվության, հայկական ժամանակակից գորգերը միջազգային ասպարեզում ներկայացնելու, արմատներին վերադառնալու և տարածքի վերաիմաստավորման մասին:

June 29, 2023

Կինոփառատոնային դիվանագիտություն. «Ոսկե Ծիրանի» անփոխարինելի առաքելությունը ճգնաժամի օրերին

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023 թվականին լրանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 20-ամյակը։ Իր «չափահասության» շրջանը մուտք գործող փառատոնը չափազանց բարդ ուղի է անցել վերջին երկու տասնամյակներին` իր հաստատուն տեղը գտնելով միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում։ Ինչպե՞ս են անդրադարձել վերջին տարիների քաղաքական և անվտանգային զարգացումներն ու մշակութային փոփոխությունները կինոփառատոնի առաքելության և նշանակության վրա։ Ի՞նչ դեր ունի «հեղինակային» կինոն ընդհանրապես Հայաստանի ներքին հասարակական դաշտում: Այս և այլ հարցերի շուրջ (փակագծերը բաց) զրուցել ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ։

April 28, 2023

Տեսախցիկով կինը. Նոր հայկական կինոյի կանացի առաջնագիծը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2000-ականների կեսերին, երբ անկախ կինոարտադրության պայմաններում ի հայտ եկան հայ կին ռեժիսորների մի ամբողջ սերունդ։ Դրանց թվում է նաև ֆրանսիաբնակ Թամարա Ստեփանյանը, որի վերջին լիամետրաժ վավերագրական ֆիլմերը զգալի միջազգային հաջողությունների են հասել և վառ կերպով մարմնավորում են մերօրյա հայկական հեղինակային կինոյի «նոր ալիքի» նկրտումներն ու հեռանկարները։ Թամարայի հետ քննարկել ենք այս շրջադարձը տեղական կինոյի հետագա զարգացման համար, ինչպես նաև դրա մշակութային ներազդեցության հետևանքների կարևորությունը մեր հասարակական կյանքում։

April 13, 2023

Անիմացնելով հայ կինոյի ապագան

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2022-ին թողարկված և մինչ օրս էկրաններից չիջնող «Ավրորայի լուսաբացը» լիամետրաժ անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոր ու հավակնոտ նշաձող բարձրացրեց տեղական կինոարտադրության համար՝ իր հիրավի աննախադեպ փառատոնային հաղթարշավով և միջազգային լայն արձագանքներով։ Ռեժիսոր Իննա Սահակյանի նկարահանած այս ֆիլմը կարծես թե վերջապես հանդգնեց ազատագրվել խորհրդահայ «մուլտիպլիկացիայի» ավանդույթների կապանքներից ու դիսնեյիստական նմանակումներից։ Ֆիլմը հուշում է, որ այս ոլորտը չափազանց խոստումնալից է ժամանակակից հայ կինոյի կայացման համար և միգուցե հենց անիմացիայում այն կարող է գտնել մրցունակության իր բանալին։ Թե ինչպե՞ս կարող է իրականանալ (կամ չիրականանալ) այդ հեռանկարը, պատմում է «Ավրորայի» բեմադրող նկարիչ, անիմատոր, «ՕնՕֆ» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Տիգրան Առաքելյանը։

April 7, 2023

Ո՞վ է խոսում ու ի՞նչ հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրներից

Բայց և սակայն, այնուամենայնիվ... մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։