Tag: Vigen Galstyan

February 9, 2023

Փնտրելով հին եկեղեցու նոր ձևերը

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայ առաքելական եկեղեցիների ձևերի արդիականացումը Հայաստանում, թերևս, առավել զգայուն թեմաներից է հայկական ժամանակակից ճարտարապետության պարունակում։ Եթե արևմտյան եկեղեցում կրոնական գործառույթի ազատ ու համարձակ մեկնաբանությունը ճարտարապետների կողմից վաղուց ի վեր քաջալերվում է, ապա մեզ մոտ եկեղեցու ավանդական ձևերը համարվում են անձեռնմխելի նախապայման ու արժեք, ինչպես օրինակ քաղկեդոնական ու մահմեդական կրոնների դեպքում։ Որքանո՞վ են, սակայն, նման փոփոխություններն անհրաժեշտ կամ «վտանգավոր»։ Կարո՞ղ է ճարտարապետությունն ինքնին ներազդել կրոնի ընկալման, նշանակության ու իմաստների վրա, թե՞ ոչ։ Ու արդյոք մեր եկեղեցական ճարտարապետությունը եղել է այնքան անփոփոխ, որքան ընդունված է համարել։ Այս և ուրիշ հարցեր քննարկում ենք ճարտարապետ, Փամբակ գյուղի նոր եկեղեցու նախագծի հեղինակ Տիգրան Գալստյանի հետ։

January 26, 2023

Պայքարը որպես դիզայն

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Կատուների տեսանյութերով, կեղծ լուրերով ու սելֆիներով ողողված մեր գերհագեցված մեդիա իրականությունում, գնալով ավելի կարևոր են դառնում այն պատկերները որոնք, ինչպես պնդում է հայտնի ասացվածքը, «արժեն հազար բառ»։ Նման պատկերներից է գրաֆիկական նկարազարդող, արվեստագետ Նվարդ Երկանյանի «Նրանք եկել էին խաղաղությամբ» պաստառը, որն ընդամենը մի քանի սեղմ մանրամասների միջոցով կարողացավ ամփոփել Արցախի շրջափակման ողջ աբսուրդն ու հանրային ցասումը, ժամերի ընթացքում ողողելով ֆեյսբուքն ու ինստագրամը։ Նվարդի հետ քննարկել ենք նրա ստեղծագործական գործունեության քաղաքական կողմը, դիզայնի հասարակական ներգրավվածության կարևորությունը և այս միջոցի հեռանկարները նոր տեխնոլոգիաների դարաշրջանում։

January 12, 2023

Ո՞վ թափ կտա կուլիսի փոշին

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում թատրոնը եղել է հայկական մշակույթի հիմնասյուներից մեկը։ Սակայն ետանկախացման շրջանում արվեստի այս միջոցն ակնհայտորեն կորցրել է իր այդ երևելի դիրքը՝ հետզհետե հեռանալով իրականությունն արտացոլելու և հավաքական գիտակցություն ձևավորելու իր երբեմնի կարողությունից, եթե ոչ առաքելությունից։ Հայկական թատրոնի այս մտահոգող ներկայի և դրան նոր կյանք ու նշանակություն հաղորդելու անհրաժեշտության մասին ենք զրուցել անկախ թատրոնի անվանի գործիչ, ֆրանսիահայ բեմադրող Սերժ Մելիք-Հովսեփյանի հետ։

December 15, 2022

Մշակույթը որպես կյանքի իրավունք

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևակերպված «Մարդու իրավունքները» թերևս այն հիմնական իրավական համակարգն է, որը մինչ օրս հանդիսանում է հասարակությունների զարգացման գնահատման անկյունային բանաձևը։ Մշակույթի հասանելիությունը և պահպանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքը` որպես մարդու իրավունքների չափանիշ, համեմատաբար նոր եզրույթ է, որի քաղաքական կարևորության մասին ենք զրուցել տեսաբան և գրականագետ Տիգրան Ամիրյանի հետ։

December 1, 2022
Գրականություն ընթացքի մեջ

Գրականություն ընթացքի մեջ

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ի՞նչ դեր ունի գրականությունը միջմշակութային բախումների, ինքնության ճգնաժամերի և հավաքական վախերի փարատման գործընթացներում։ Այս ու շատ այլ հարցերի շուրջ զրուցել և մեկ մեկ էլ բանավիճել ենք գրող, ՓԵՆ Հայաստան կազմակերպության տնօրեն Արմեն Հայաստանցու հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչն է մեզ խանգարում ընդհանուր ԼԵԶՈՒ գտնել մեր հարևանների հետ։

November 17, 2022

Արվեստի շուկա

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ի՞նչ դեր է խաղում ժամանակակից արվեստը այսօրվա իրականությունում։ Այս տարի, մայիսին Մերգելյան Ինստիտուտի ցուցահանդեսային տաղավարում տեղի է ունեցել «Արտ ֆեյր» ժամանակակից արվեստին նվիրված միջոցառման երրորդ թողարկումը, որը ժամանակակից արվեստի միակ շուկան է Հայաստանում։ Եվ ֆեյրի նշանակության, շուկայի ստեղծման, հաջողությունների ինչպես և դժվարությունների մասին զրուցում է նախագծի համադրողներից և կազմակերպիչներից արվեստաբան Եվա Խաչատրյանը։

November 3, 2022

Գրքամոլի օրագիրը

Բայց եւ սակայն, այնուամենայնիվ... Ի՞նչ հասարակական նշանակություն ունեն այսօր՝ մեր գերհասանելի ու գերհագեցած թվանշային դարաշրջանում տպագիր գրքերն ու հատկապես բուկինիստական գրախանութները, որոնցից առավել ինքնատիպն ու երկարակյացը վերջերս փակեց իր դռները Երևանում՝ տեղի տալով հերթական սրճարանի։ Արձակագիր Արամ Պաչյանի հետ զրուցում ենք 21-րդ դարում հետզհետե անհետացող գրքամոլության մշակույթի, միջավայրի ինչպես նաև տպագիր գրքերի զարմանալիորեն հարատևող հմայքի մասին։

October 20, 2022
Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։