Բայց և սակայն, այնուամենայնիվ… մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվել հասարարական ներազդեցության շրջանակներից։ Այս խրթին հարցերի շուրջ (հնարավորինս անկաշկանդ) զրուցում ենք կինոգետ, խորհրդահայ կինոյի վերջալույսի վկա Շագա Յուզբաշյանի հետ։
EVN Report’s mission is to empower Armenia, inspire the diaspora and inform the world through sound, credible and fact-based reporting and commentary. Our goal is to increase public trust in the media. EVN Report is the media arm of EVN News Foundation registered in the Republic of Armenia in 2017.
SUPPORT INDEPENDANT JOURNALISM