Շարունակենք խոսել

Հակամարտություն, աշխարհագրություն, հմտություն

Ռուս-ուկրաինական պատերազմը քայլ առ քայլ մոտենում է նաև Հայաստանին։ Նման պարագայում ճիշտ կլինի ասել ինքնաթիռ առ ինքնաթիռ։ Վերջին մեկ շաբաթում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից հազարավոր մարդիկ ժամանում են հայաստան։ Staff.am և hirebee կազմակերպությունների համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը մեզ հետ զրուցում է ժամանող մասնագետների, աշխատանքային էթիկայի և թեմային առնչվող մի շարք այլ հարցերի մասին։
Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Ընտրություններ 2021. Դիտորդի առաքելությունը

Դիտորդական առաքելությունը արդար ընտրություններ ապահովելու կարևոր գործիքներից մեկն է: Հայաստանում գործող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կազմակերպությունը 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ականատես» նախաձեռնությամբ մեկնարկում է հերթական դիտորդական առաքելությունը, որի նպատակն է նպաստել թափանցիկ և արդար ընտրությունների անցկացմանը: Կազմակերպության դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը խոսում է դիտորդների հավաքագրման, վերապատրաստման, գործառույթների, ինչպես նաև «Ականատես» նախաձեռնության մասին:

Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Ողջ մնալու, ողջ պահելու արվեստը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայ հասարակությունը սկսեց կարևորել ինքնապաշտպանության, առաջին բուժօգնության հմտություններին տիրապետելը: Այդ շրջանում, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը միանգամից մոբիլիզացրեց իր ռեսուրսները և ամենօրյա ռեժիմով դասընթացներ սկսեց` տարբեր տարիքի և սեռի քաղաքացիների համար: ՈՄԱ կազմակերպության հիմնադիր ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը խոսում է հայ հասարակությանն ավելի մարտունակ դարձնելու և ռազմական ոլորտում հմտությունների և գիտելիքների արդիականացման կարևորության մասին:

Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Հանգուցյալի դերը հուղարկավորության ժամանակ

Ծածկել հայելիները, երեք անգամ պտտել դագաղը և այսպես շարունակ: Հայ հասարակության մեջ խորապես արմատացած հուղարկավորության և թաղման ծեսերը ժամանակի ընթացքում փոփոխվում են և այսօր ավելի մոդեռնիստական միտում ունեն: Մարդաբան Սմբատ Հակոբյան խոսում է Հայաստանում թաղման և հուղարկավորության ծեսի, սովորույթների և դրանց միջոցով հայ հասարակությունն ընկալելու մասին:

Առանց կրակ ծուխ եւ անծուխ կրակի մասին

Կարմիր սև սպիտակ. պատմել աննկարագրելիի մասին

Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը խոսում է իր` վերջերս հրապարակած «Կարմիր Սև Սպիտակ» ֆոտոպատումի մասին, որը ներկայացնում է ՄԻԱՎ-ով վարակված չորս կանանց պատմությունները: 2021 թ. մարտի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4217 դեպք, որոնցից 1292` իգական սեռի ներկայացուցիչների մոտ, ովքեր վարակվում են մեծամասամբ իրենց ամուսիններից: Չնայած որ արևմուտքում հիվանդության հանդեպ ընկալումը թերևս վաղուց փոխվել է` Հայաստանյան թեման շարունակում է մանալ տաբու:

Ցեղասպանությունն ու արևմտահայ կանայք. Վերապրում առանց ապաքինման

Ցեղասպանությունն ու արևմտահայ կանայք. Վերապրում առանց ապաքինման

Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր արևմտահայ կանայք ենթարկվեցին բռնության, իսկ նրանցից շատերը հայտնվեցին մահմեդական ընտանիքներում: Ցեղասպանությունից որոշ ժամանակ ստեղծված փրկության կոմիտեները սկսեցին գտնել այդ կանանց և վերադարձնել հայ հասարակություն: Որքան էլ որ կարևոր էր ոտքի կանգնեցնել հայ ազգը, ցեղասպանության արհավիրքից դեռևս չապաքնիված կանանից շատերի համար ապագան պարտադրեց ևս մեկ վերապրում: Ցեղասպանագետ, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակակիր Աննա Ալեքսանյանը խոսում է հայ հասարակություն վերադարձած կանանց, պարտադրված ամուսնությունների և դրանից բխող խնդիրների մասին:

Եվ այլն

Եվ այլն

Արվեստաբան, համադրող, EVN Report-ի նորաստեղծ Եվ այլն բաժնի խմբագիր Վիգեն Գալստյանը խոսում է բաժնի հոդվածների, մշակույթի և առօրեական երևույթների մասին գրելու կարևորության, ինչպես նաև պատկերազարդման արվեստը հայկական մեդիադաշտում նորից արդիական դարձնելու մասին:

Տնտեսություն քաղաքաշինության հաշվին

Տնտեսություն քաղաքաշինության հաշվին

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը խոսում է քաղաքաշինության ոլորտի մի շարք թերությունների, հնարավոր լուծումների, Երևանի ներկայիս ճարտարապետական միջավայրի և խնդիների, Կոնդ թաղամասի պատմամշակութային արժեքի ու ապագայի մասին:

Ապատեղեկատվությունն հասարակության հուզական ֆոնին

Ապատեղեկատվությունն հասարակության հուզական ֆոնին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը խոսում է վերջերս հրապարակված «Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» զեկույցի, Հայաստանում ապատեղեկատվության հիմնական թեմաների և աղբյուրների, մեդիադաշտում դավադրապաշտության տեսությունների, ինչպես նաև հայ հասարակության ընկալումների մեջ ռուսական մեդիադաշտի ազդեցության մասին:

Գիտական քաղաքականություն

Գիտական քաղաքականություն

Գիտուժ նախաձեռնության համահիմնադիրներ Տիգրան Շահվերդյանը և Հրանտ Խաչատրյանը խոսում են նախաձեռնության անհրաժեշտության, Հայաստանում գիտության խնդիրների և գիտության ընկալման, պետական աջակցության կարևորության, գործարար և գիտական համայքների փոխգործակցության, հանրային աջակցության ինչպես նաև գիտական համայնքի ակտիվ համագործակցության մասին:

Page 4 of 6 1 2 3 4 5 6