Շարունակենք խոսել

«Տարօրինակ պարտության» զուգահեռներ

Զրույց քաղաքագետ, միջազգային հարաբերությունների դասախոս Թալին Փափազեանի հետ՝ Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գրքի հայերեն թարգմանության առթիվ՝ պատմությունից դասեր քաղելու, ֆրանսիական փորձառության, հետպատերազմյան Հայաստանի համար Բլոկի պարտության զննության գիտակարգի կարևորության մասին։
Պատերազմ ու հասարակություն. Կանայք կանանց կողքին

Պատերազմ ու հասարակություն. Կանայք կանանց կողքին

Հայաստանում Կանանց Հիմնադրամի և Կանանց Ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը խոսում է պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի սահմանամերձ համայքներում ապրող կանանց և պատերազմի հետևանքով նրանց ուսերին ծանրացած բազմաթիվ խնդիրների, դրանց հնարավոր լուծումների, ինչպես նաև կենտրոնների տրամադրած հրատապ հոգեբանական և սոցիալական աջակցության և նոր ծրագրերի մասին։

Լրագրողական կրթությունն ուրիշ անկյունից

Լրագրողական կրթությունն ուրիշ անկյունից

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը Հետք Մեդիա գործարանիթիմի աշխատանքների ղեկավար Անի Հովհաննիսյանի, վիդեոլրագրություն դասախոս Սոնա Քոչարյանի և գործարանի ուսանող Միլենա Բարսեղյանի հետ զրուցում է Հետք Մեդիա գործարան ստեղծելու գաղափարի, դասավանդվող առարկաների, համալսարաններում լրագրության ֆակուլտետների տված գիտելիքների և ներկա մեդիադաշտի պահանջարկների տարբերության, ինչպես նաև Հայաստանում որակյալ մեդիա մասնագետներ պատրաստելու և լրագրողական կրթությունն էլ ավելի որակյալ դարձնելու կարևորության մասին։

Տունը տեր ունի. Քաղաքացիական հասարակությունը ճանապարհային քարտեզ է առաջարկում

Տունը տեր ունի. Քաղաքացիական հասարակությունը ճանապարհային քարտեզ է առաջարկում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցում է քաղհասարակության ներուժի, առաջարկվող ճանապարհային քարտեզի, պետություն - քաղաքացիական հասարակություն երկխոսության անարդյունավետության, գերիների և սահմանազատման խնդիրների ինչպես նաև այլ առաջնահերթությունների և դրանց հնարավոր լուծումների մասին։

Հայ գրականության ժառանգություն. թվայնացումից՝ արդիականացում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը մատենագետ, ազգագրագետ, Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի ծրագրերի ղեկավար Մերուժան Կարապետեանի հետ զրուցում է հայոց լեզվի ուղղագրության, հայ գրականության ժառանգության, դրա արդիականության, թվայնացման կարևորության  և այլնի մասին։

Գրողից՝ ընթերցող կամ հայ ժամանակակից գրականության առօրյան

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ հայ ժամանակակից գրականության, գրող - գործակալ հարաբերությունների, հայ գրողներին միջազգային ընթերցողին ներկայացնելու և Հայաստանում ընթերցողների համայնքի անհրաժեշտության և այլնի մասին։ 

Լուսավորյալների և կրոնականների մեջտեղում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայ կանանց գործունեության, դիրքի, ֆեմինիզմի առաջին ալիքի, կանանց կրթության և վճարովի աշխատանքի պահանջի և այլնի մասին։ 

Կոշիկներ, չղջիկներ ու գինի

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը հնագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ զրուցում է Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկի, վաղ գինեգործական համալիրների, Արենիի քարանձավների չղջիկների, հնագիտության ոլորտում առկա խնդիրների և ապագա ծրագրերի մասին։ 

Մարդիկ մնում են նույնը

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը լրագրող, հրապարակագիր Լուսինե Հովհաննիսյանի հետ զրուցում է 1988-ի Ղարաբաղյան շարժման, հասարակության փոփոխության, ամբոխի և ընդվզման գաղափարների, ինչպես նաև երկրում մշակութային հեղափոխության անհրաժեշտության մասին։

Page 6 of 6 1 4 5 6