Վաճառք բառի հետ գալիս են մի քանի կարծրացած պատկերացումներ, ինքներդ կարող եք մտաբերել։ Մարդը, որը աշխատանք է փնտրում, չի գտնում իրեն համապատասխան վաճառվող աշխատանք, կամ չի կարողանում իրեն վաճառել՝ որպես լավ գործընկեր։ Վաճառքի մասին մի քանի այլ դիտանկյուններից խոսում է «Ստամինա» վաճառքի աութսորսինգային ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Ղազարյանը։
Երկրում որտեղ մի քանի ժամում կարելի է տարբեր քաղաքներ այցելել, ինչու՞ է կանանց համար դժվար իրենց ծննդավայրից տեղափոխվել և համապատասխան կրթություն ստանալ իրենց միջավայրից և ծնողներից ոչ այդքան հեռու վայրում։ Արևիկ Համբարձումյանի հետ զրուցում ենք երիտասարդների մասնագիտական աճի և մենթորության տված հնարավորությունների մասին։
Ագարակում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում Հայկ Քոչարյանը իր շուրջը հավաքեց ոչ միայն ծառայակից ընկերներին, այլև իր նախաձեռնության աշխատանքներին ներգրավեց պետական կառույցյներին՝ Ագարակի և Մեղրիի համայնքի դպրոցներում ծառայությանը զուգահեռ դասավանդելու համար, որը հանգեցրեց ծառայության մասին կարծրացած բարքերի փոփոխության։Դեպքերի զարգացման մասին՝ մեր փոդքասթում։
Ինքնության բացահայտման գործընթացի ժամանակ միաձուլված գալիս են որոշակի հարցեր, ինչ եմ ուզում ես ինքս ինձ և միջավայրի համար, որը որ տուն եմ կոչում, արդյո՞ք ես ճանաչում եմ ինձ և գիտեմ իմ պատմությունը։ «Դրախտի դարպասը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը խոսում է պատերազմից, անհատի որակական և ինքնության հարցերին վերաբերվող խնդիրներից և ապրելու մասին ֆիլմ նկարելու մասին։
Արվեստը մշակույթ է ձևավորում, քայլ առ քայլ։ Մշակույթը այդուհետ դառնում քաղաքացիական հասարակության և պետության այցեքարտ։ Տպագրական արվեստի Երևանյան Բիենալե միջազգային ցուցահանդեսի Հիմնադիր Սոնա Հարությունյանը մանրամասնում է այս կապերի կարևորության, կայացման քայլերի և երկխոսություն ստեղծելու կարևորության մասին։
Արվեստի լեզուն ծանոթ է բոլորին, բայց միշտ չէ, որ այն հաճելիի մասին է խոսում առավել ևս հասկանալի լեզվով: Արվեստագետ Էդիկ Պողոսյանը և համադրող Արա Հայթայանը խոսում են «Բացակայի որոնումով» խորագրով ցուցադրության մասին և դրա՝ մարդկանց արվեստի միջոցով աղետի հետ ծանոթանալու և ցավ զգալով գիտակից դառնալու մասին:
Պատերազմը կոլեկտիվ տրավմա է ձևավորում, անկախ անձի ներգրավվածությունից և մասնակցության աստիճանից: Հոգեթերապևտ և Գեշտալտ թերապևտ Մարինա Սերոբյանը պատմում է հոգետրավմայի առանձնահատկությունների և դրա դրսևորումների մասին:
Միրզոյան գրադարանի պատմությունը սկսվեց 100 գրքից և երևանյան հին բակերից մեկում: Ֆոտոլրագրող Կարեն Միրզոյանը պատմում է գրադարանի կայացման և կից գործող սրճարանի մասին և ոչ միայն:
Մտեք երևանյան ցանկացած բակ ու նայեք շենքերի ֆասադներին ու տեսեք, թե ոնց ամեն քաղաքացի իր հերթին ձևափոխել է Երևանը։ Snkh ճարտարապետական ստուդիոյի հիմնադիրներ Աշոտ և Արմինե Սնխչյանները պատմում են շինարարության, ճարտարապետության և Երևանի մասին։
Նոյեմբերի 16-ի Ադրբեջանական կողմի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում տարածվեց մեծ քանակությամբ ապատեղեկատվություն և կեղծ լուրեր։ Media.am փաստեր ստուգող լրագրող Օֆելիա Սիմոնյանը խոսում է գերիների քրեական պատիժների, չստուգված լուրերի եւ Ադրբեջանական կողմի առցանց արշավների մասին։
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ