Հարութ Թումաղյանի և Արմեն Հայաստանցու (Օհանյան) «Հայաստան» գրաֆիկական էսսեի գլխավոր հերոսը Մայր Հայաստանի խորհրդանշական արձանն է, որն ավելի քան կես դար հսկել է քաղաքը, երկիրը: Առաջին մասում նա մեկնում է ճանապարհորդության՝ իր այտուցված ոտքերը հանգստացնելու համար ջրավազան գտնելու նպատակով, այլ արձանների հետ իր զրույցների միջոցով քաղաքի բնակիչների մտածելակերպին եզակի դիտանկյուններ է հաղորդում: Երկրորդ մասում նա դուրս է գալիս լճից և փորձում վերադառնալ իր պատվանդանին: Նրա ճանապարհորդությունն ավելի ու ավելի դժվար է դառնում, քանի որ, առանց իր թրի և «կոթողային» հատկանիշների, նա դարձել է անճանաչելի՝ մեկ այլ անհայտ կին:
Երևանը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունի, որը, սակայն, քիչ քննարկվող թեմաներից է։ Սեդա Գրիգորյանը ներկայացնում է հեթանոսական թագավորության հինավուրց թագավորական կեցավայրից մինչև առաջին քրիստոնյա ազգի մայրաքաղաքի քրիստոնեական ավանդույթներն ու ժառանգությունը:
Թարգմանությունն ինքնին բավական մեկուսի զբաղմունք է, ինչը չի նշանակում, որ թարգմանիչները մասնագիտական շփման կարիք չունեն, ընդ որում՝ ոչ միայն միմյանց, այլև հրատարակիչների, խմբագիրների ու սրբագրիչների հետ։ Գրում է Ալիս Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով թարգմանությանն առնչվող արդիական այլ խնդիրների։
Լույս է տեսել ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից Ալան Բադիուի «Դարը» գրքի հայերեն թարգմանությունը: Արման Ղարագուլյանն անդրադառնում է աշխատությանը։
Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։
Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։
Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
Հնագիտության ներուժ ունեցող Հայաստանում ոլորտի մասնագետները հաճախ բախվում են տարբեր խոչընդոտների։ Հոդվածը ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանի հնավայրերի պեղումների ընթացքը, անդրադառնում հայ և իտալացի հնագետների ուշադրության կենտրոնում հայտնված Դվինի պեղավայրին։ Ներկայացնում ենք 2022 թվականի մայիսի 11 ին EVN Report կայքի «Արվեստ և մշակույթ» բաժնում հրապարակված՝ Հասմիկ Բալեյանի հոդվածը:
Այս ակնարկում Արամ Պաչյանը քննում է Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձը։
Այս «ճշմարիտ, բայց ոչ իրական պատմության» մեջ Վերդյանները չեն անհանգստանում, որ իրենց գնած տունը, ըստ ամենայնի կիսելու են ուրվականների և չար ոգիների հետ: Նրանց անհոգության պատճառը չապազանց մարդկային է:
Մի փոքրիկ, ինքնահռչակված և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները, նախագահականի աշխատակազմի հետ թեյի ժամին Անահիտը պատմում է, որ պարզել է որ շեֆերն ու պատվավոր հյուրերը ունեն մի շքեղ պետքարան, մինչդեռ իրենք` աղջիկներով հարմարվել են իրենց առանց նստատեղի մութ ամբարին:
«Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքից Նարինե Աբգարյանի «Հոբիթի տունը» պատմվածքն այն տեղի մասին «ուր մեզ թույլատրված է երջանիկ լինել՝ անզուսպ ու ընդմիշտ»։ Պատմվածքը թարգմանել է Արմեն Հայաստանցին:
Դու հեռանում ես տնից, որ քեզ փրկես ու հետ գաս՝ վստահ լինելով, որ տունը կմնա։ Քեզ փրկում ես, տունը՝ չէ։ Ավելի ճիշտ՝ քեզ տան մեջ չես փրկում, այլ տնից դուրս. chez moi-ն չի փրկվում։ Դու արդեն որտեղ էլ ապրես՝ chez moi չէ։ Մենակ մնացած տներում թշնամու զինվորներ են։ Մենակ մնացած տները սպանել, տանջամահ անել չի լինում։ Մենակ մնացած տները հետևում են անթրաշ զինվորների խրախճանքին:
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերն արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։
Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն ման էկող տունը մնացածների, տնից տուն կամուրջներ գցածների, սկզբում նեթֆլիքսի գերի, հետո ֆեյսբուքյան բանտարկյալ դարձածներիս մասին: Երբ աշխարհն ուղիղ տունդ է մտնում, իսկ տունդ՝ մխրճվում աշխարհի մեջ: Լուսինե Խառատյանը գրում է տնակալած, օջախակալած ու եթերապատվածներիս մասին:
Անցյալի մասնիկներից հավաքած ասք մի մարդու մասին, ում ձեռքերը հիշում և պատմում էին, նույնիսկ երբ լեզուն հրաժարվում էր դա անել։ Վիգեն Գալստյանի իրական եւ իսկական պատմությունը:
Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:
Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:
EVN Report-ի «Ոչ թե իսկական, այլ իրական պատմություններ» շարքը մտորումներ են հավաքական ինքնության անհատական փոխակերպումների շուրջ, նույնքան իրական, որքան այլընտրանքային՝ մեր ու ձեր մասին, բայց ուրիշի աչքերով: Արմեն Հայաստանցին գրում է տնակալման մասին, թե «ինչի՞ մեկ էլ օջախի կատու հայերը (ավելի շուտ՝ հայաստանցիները) տիտիկ չարեցին իրենց չորս պատի մեջ»։
Գրականության թարգմանությունը գրականության մի մաս է, որը պահանջում է ժամանակ, կենտրոնացում և հրապարակման հնարավորություն: «Դեռ բաներ կան, որոնք «հաջողությամբ» պայմանավորված չեն, սակայն կարևոր են: Ուստի հաջողությունը կարևորության հետ շփոթելու այս ոչ հեշտ ժամանակներում հայ գրականություն անգլիալեզու ընթերցողին հասանելի լինելը, անշուշտ առավելապես կարևոր իրադարձություն է» , գրում է Արամ Պաչյանը:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ