Vahram Martirosyan

Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը գրող, թարգմանիչ, սցենարիստ է: Վաղ տարիքից տպագրել է բանաստեղծություններ։ Առաջին վեպը՝ «Սողանք» անտիուտոպիան (2000), թարգմանվել է ֆրանսերեն, հունգարերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Գրել է «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը (2002), որն ընդգրկում է Կիլիկիայի պատմության խաչակրաց արշավանքների շրջանը, «Փախուստ ավետյաց երկրից» քաղաքական պամֆլետը (2004), «Հիմար մարդը» մտապատրանքը (L'Imbécile, Paris, 2010), «Չարենց» կինովեպը (2012), «Սերը Մոսկվայում» (2015), «Բամբակե պատեր» (2019) վեպերը՝ վերջինիս առանցքում սովետահայ ազգայնական ուսանողների պայքարի մի սակավածանոթ դրվագ է։
Մարտիրոսյանը հայ նոն-կոնֆորմիստ գրողների «Բնագիր» հանդեսի համահիմնադիրն ու համախմբագիրն է (Վիոլետ Գրիգորյանի հետ միասին, 2000-2006)։
Ստեղծել և վարել է մի շարք հեռուստատեսային հաղորդաշարեր։
Բնագրից թարգմանել է հունգարացի բանաստեղծներ Յանոշ Պիլինսկու, Դյորդյ Պետրիի ժողովածուները, Նոբելյան մրցանակակիր Իմրե Կերտեսի «Անբախտություն» վեպը:

Պեղումներ. Աղոթքը, I-XXI դարեր

Պեղումներ. Աղոթքը, I-XXI դարեր

«Ինչո՞ւ քրիստոնեություն» հարցին, որ պատումների այս շարքի վերնագիրն է, հայ ժողովուրդը պատասխանեց I դարից մինչև III դարի ինքնազոհաբերություններով, որոնք համարյա անտեսված են մեր պատմաբանների կողմից։ Վերին բարձրագույն արդար զորության հետ կապի միջոցներից մեկին է նվիրված Վահրամ Մարտիրոսյանի այս շարքի վերջին պատումը:

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Անկախ հոգևորական վերնախավի վարքից, նրա և աշխարհիկ իշխանության միջև հարաբերություններից, տասնյակ միլիոնավոր հայերի համար քրիստոնեությունը եղել է արժեհամակարգային խարիսխ, հաղորդակցություն՝ վերին բարձրագույն արդար զորության հետ, գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով XV-XVIII դարերի մարտահրավերներին։

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Հայերեն տպագրված «Աստվածաշունչը» ահռելի նշանակություն ունեցավ հայերի քրիստոնեական ինքնությունը, ազգային արժանապատվության զգացումն ամրապնդելու առումով։ Վահրամ Մարտիրոսյանն անդրադառնում է «կաթոլիկական գրաքննության» ոչ դյուրին ժամանակներում ստեղծված գրքի պատմությանն ու ներկայացնում այն իրականություն դարձրած երախտավորներին։

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սուրբ Երուսաղեմն ու Արևելքի քրիստոնյա եղբայրներին։ Արշավանքի մասնակիցները մեջքին խաչ նկարած թիկնոցներով էին, և երբ նրանք հուսահատ ու անօգնական վիճակում էին, ընդառաջ եկավ հայերի թափորը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով XI-XIV դարերի իրադարձություններին։

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը, անգամ հնարավոր դարձրել Հայոց թագավորության վերականգնումը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով VII-IX դարերի ռազմարշավներին։

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։

Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Ո՞վ չի երազել հանդիպել պատմական անձի ու զրուցել նրա հետ․․․ Վահրամ Մարտիրոսյանը երևակայական զրույց է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի հետ՝ այս կերպ բացելով մաշտոցյան ժամանակաշրջանի գանձատուփը, հայոց այբուբենի ստեղծման ընթացքն ու դերը։

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Պեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին

Պեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։

Պեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի

Պեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի

Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։

Պեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը

Պեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը

1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։

Պեղումներ. Ջղային ջուղայեցիներ

Պեղումներ. Ջղային ջուղայեցիներ

Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Պարսկաստանում քրիստոնյա գյուղացիները, արհեստավորները մի կերպ գոյատևում էին, բայց կար մի խավ, որը կարող էր դուրս գալ տեղական սահմաններից՝ վաճառականները։ Այս գործընթացի առանցքում անսպասելիորեն հայտնվեցին հայերը։ Նրանց մեծ մասը սերում էր Արաքսի ափի մի կիրճում սեղմված Ջուղայից։

Պեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո

Պեղումներ. Ողջույն, Ժան-Ժակ Ռուսսո

Ժամանակակից գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով, հանրային ոլորտը հենց սրճարանում է սկսել կայանալ։ Առաջին սրճարանները, դրանց դերն ու այդ գործում հայերի ունեցած ավանդն է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երրորդ անդրադարձի առանցքում։

Պեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ

Պեղումներ. Հակոբ Մեղապարտի հետ՝ դեպի Վենետիկ

Հայերեն գիրքը թե՛ ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործիք դարձավ, թե՛ հնարավորություն մուտք գործելու գիտության, տեխնիկայի և տեղեկատվության զարգացման դարաշրջան։ Հակոբ Մեղապարտը, նրա գործունեությունն ու կենսական անհրաժեշտություն գրքերի տպագրման ուղին է գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի երկրորդ անդրադարձի առանցքում։

Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ

Պեղումներ. «Ալքիմիկոսը»՝ Մկրտիչ Նաղաշ

XV դարում է ստեղծագործել պանդխտության առաջին հայ երգիչը, որի անունն է բոլորին հայտնի գրականության դասագրքերից, բայց՝ ոչ կյանքը։ Մկրտիչ Նաղաշը, նրա ժամանակաշրջանն ու իրադարձություններն են գրող, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանի «Պեղումներ. Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից» շարքի առաջին անդրադարձի առանցքում։