Ստեղծարար Tech

Երբ արհեստական բանականությունը խոսում է հայերեն Փոդքասլի նոր ձայնով

Արհեստական բանականությամբ ստեղծված հայերեն խոսքը վերջապես բնական է հնչում։ «Փոդքասլ»-ի հայերենի հնչյունավորման գործիքը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն հայկական ընկերությունների, լրատվամիջոցների, կրթության համար, այլ նաև հայերենը տեղակայում համաշխարհային տեխնոլոգիական համակարգերում՝ որպես առաջընթացին մասնակից լեզու:
DigiTec 2025: Where Armenia’s Tech Future Never Sleeps

ԴիջիԹեք 2025. որտեղ տեխնոլոգիական ապագան երբեք չի քնում

Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական հավաքը՝ «ԴիջիԹեք»-ն այս տարի նշելով 20-ամյակը խոստանում է առանց դադարի եռօրյա հագեցած միջոցառումների ծրագիր: Ստարտափների հիմնադիրների և գաղափար ունեցող թիմերի համար սա ոչ միայն տեսանելիության հնարավորություն է, այլ նաև՝ փորձարկումների, գրում է Անի Թորոյանը՝ անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր միջոցառմանը։

Armenia’s Young iGaming Workers: Opportunities and Ethical Considerations

Երիտասարդ աշխատողներն առցանց շահումով խաղերի ոլորտում․ հնարավորություններ և էթիկական հարցադրումներ

Հայաստանի արագ զարգացող առցանց խաղերի ոլորտը նոր հնարավորություններ է ստեղծել երիտասարդ մասնագետների համար, միևնույն ժամանակ մտահոգություններ առաջացնելով կայունության և բարոյագիտության վերաբերյալ: Աննա Սուքիասյանն ուսումնասիրել է աշխատաշուկայի վրա ոլորտի ազդեցությունը, երիտասարդների հավաքագրման սոցիալական խնդիրներն ու երկրի զարգացման հետևանքները:

Tech Diplomacy: Reshaping Global Power Dynamics?

Տեխնոլոգիական դիվանագիտությունը համաշխարհային ուժերի հաշվեկշիռ գործոն

Արտաքին քաղաքականությունն այսօր խորքային փոփոխությունների մեջ է, և պետությունները ստիպված են ավելի շատ ներգրավվածություն ապահովել տեխնոլոգիական գործընթացներում։ Անահիտ Բուդաղյանն ուսումնասիրել է Դանիայի Սիլիկոնյան հովտում դեսպան նշանակելու փորձից մինչև Հայաստանի «լուռ» նորարարական ռազմավարությունը։

Հայկական ձեռնարկությունների անհավասարաչափ թվայնացումը

Հայաստանում որոշ ձեռնարկություններ հաջողությամբ կիրառում են առցանց գործիքներ և փոխկապակցված համակարգեր, շատերը շարունակում են գործել հնացած եղանակներով և բախվում են անհավասար թվայնացման։ Քնարիկ Բաղդասարյանը վերլուծում է թվային խզվածքը՝ ըստ ընկերությունների չափի, գործունեության ոլորտի և աշխարհագրական դիրքի։

Bringing AI Home

Ի՞նչ կարող է տալ 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ԱԲ գործարանը Հայաստանին

Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «արհեստական բանականության գործարան» կառուցելու ներդրումային նախագիծ կիրականացվի «ՆՎԻԴԻԱ»-ի, «Ֆայրբրդ»-ի և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Անի Թորոյանը ներկայացնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ կենտրոնը երկրի տեխնոլոգիական էկոհամակարգի, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի՝ ԱԲ նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու գործընթացում։

Unit 1991: Strategic Technological Applications for the Armed Forces

Ստորաբաժանում «1991»․ ներդրում ուղեղային պայքարում

FAST հիմնադրամը 2019 թվականից իրականացնում է «1991 ստորաբաժանման» պարբերական նախապատրաստական դասընթացներ` ինչպես զորակոչի ենթակա տղաների, այնպես էլ մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների համար` ուսուցանելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սպառազինությունների ստեղծման հմտություններ։

Հայաստանի տեխնոլոգիական սարքավորումների էկոհամակարգի առաջընթացներն ու մարտահրավերները

Հայաստանյան տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում տեղական ծրագրային ապահովմամբ (software) զբաղվող ընկերությունները մեծ առաջընթաց են գրանցում: Տեխնոլոգիական սարքավորումների էկոհամակարգը (hardware) ևս փորձում է հետ չմնալ և շարունակում է բարձունքներ նվաճել համաշխարհային շուկայում:

Գիտանորարարական ընկերությունները Հայաստանում․ ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում

Գիտանորարարական (Deep Tech) ընկերությունները ստեղծում են ժամանակակից աշխարհում առկա խնդիրների լուծմանը նպաստող բեկումնային տեխնոլոգիաներ։ Գիտական հենք ունեցող լուծումը կարող է փոխել շուկայում առկա «ստատուս քվոն»՝ ստեղծել նորը կամ ոչնչացնել գոյություն ունեցող շուկաները։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում հավակնոտ խնդիրներ լուծող և աշխարհին հավելյալ արժեք տվող երկիր դառնալու համար։

Unicorns Spotted in Armenia

Ստարտափ երազանք՝ «Միաեղջյուր»

Ընդամենը մի քանի տարի առաջ, լսելով «միաեղջյուր» բառը, պատկերացնում էինք այն կերպարը, որին ճանաչում ենք հեքիաթներից և մուլտֆիլմերից: Այսօր առասպելական արարածը կապված է նաև հաջողակ ստարտափ ընկերությունների հետ, ինչպիսիք են Picsart-ը և ServiceTitan-ը:

Page 1 of 2 1 2