Elen Tovmasyan

Էլեն Թովմասյան

Էլեն Թովմասյանը բիզնեսի զարգացման մասնագիտացած նախագծերի ղեկավար է կանադական ընկերությունում։ Ունենալով կառավարման ոլորտի կրթություն և մասնագիտական փորձ՝ նա զբաղվում է ի հայտ եկող կարիքները գործնական, օգտագործման համար պատրաստ թվային լուծումների վերածմամբ։ Էլենը հետաքրքրված է նորարարությամբ և տեխնոլոգիաներով։ Նա մշտապես հետևում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումներին և կարևորում հայկական ստեղծագործ մտքի ու Հայաստանում մշակված արտադրանքների տեսանելիության բարձրացումը՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։

When AI Speaks Armenian։ Podcastle’s New Voice for a Nation

Երբ արհեստական բանականությունը խոսում է հայերեն Փոդքասլի նոր ձայնով

Արհեստական բանականությամբ ստեղծված հայերեն խոսքը վերջապես բնական է հնչում։ «Փոդքասլ»-ի հայերենի հնչյունավորման գործիքը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն հայկական ընկերությունների, լրատվամիջոցների, կրթության համար, այլ նաև հայերենը տեղակայում համաշխարհային տեխնոլոգիական համակարգերում՝ որպես առաջընթացին մասնակից լեզու: